Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Ալբանիայի հավաքականին
Այսօր բասկետբոլի Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակում բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումը անցկացրեց՝ մրցելով Ալբանիայի հավաքականի հետ:
Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում 84-79 հաշվով հաղթեց Ալբանիային հավաքականին։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Անդրե Սպայթ Մկրտչյանն էր (17 միավոր)։
Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի նոյեմբերի 24-ին՝ հյուրընկալելով Ավստրիայի ընտրանուն։