Ճապոնիայում կանայք առաջին անգամ մասնակցել են մերկ փառատոնին
Ճապոնիայում կանանց առաջին անգամ թույլ են տվել մասնակցել ավանդաբար նշվող «մերկ փառատոն»-ին։
Ինզավայում անցկացվող Հադակա մացուրի (ճապոներենից թարգմանաբար նշանակում է վայրի և կոպիտ փառատոն) անունով փառատոնն անցկացվում է ամեն տարվա փետրվարին, բազմաթիվ մերկ տղամարդիկ հավաքվում են քաղաքի կենտրոնում, որպեսզի վանեն, լարեն ն չար ոգիներին։
Փառատոնը արգելված է եղել կանանց համար, այն առաջին անգամ անցկացվել մոտ 1250 տարի առաջ։ Առաջին անգամ փառատոնի պատմության մեջ կազմակերպիչները թույլ են տվել, որ փետրվարի 22-ին անցկացված փառատոնին մասնակցի 40 կանանցից բաղկացած խումբը։
The Guardian-ի փոխանցմամբ, մասնակից կանայք հագուստոց կլինեն։
Ճապոնացի կինը՝ Այակա Սուզուկին, որ պայքարել է կանանց նկատմամբ արգելքի վերացման համար, ասել է, որ մանկուց ցանկացել է մասնակցել փառատոնին:
«Ես կարող էի մասնակցել, եթե տղա լինեի»,-ասել է նա լրագրողներին։
Սուզուկին ավելացրել է, որ ինքը կօգտագործի հնարավորությունը՝ աղոթելու իր ընտանիքի անվտանգության և Նոտո թերակղզում վերջերս տեղի ունեցած մահացու երկրաշարժից տուժած մարդկանց համար:
Տարբեր աղբյուրների փոխանցմամբ, փառատոնին մասնակից մի քանի հազար տղամարդիկ հանդերձավորված են լինում միայն գոտեկապերով և փայտե սանդալներով: Ծեսին մասնակցում են միայն 23-43 տարեկան տղամարդիկ, որոնք մերկ վիճակում փողոց են դուրս գալիս երեկոյան։
Համաձայն շինտոյական ավանդույթի, որպեսզի ամբողջ տարին լինի հաջողակ, անհրաժեշտ է դիպչել Մերկ Տղամարդուն, որը ուղևորվում է դեպի Քոնոմիյա տաճար:
Մերկ տղամարդու դերում ընտրվելը մեծ պատիվ է ճապոնացի տղամարդու համար, փառատոնի նախօրեին ընրտյալը ամբողջովին սափրում է մաշկի վրայի ողջ մազածածկույթն և իր համար ամբոխի միջով ճանապարհ հարթում դեպի տաճար:
Փառատոնի մասնակիցների խնդիրն է ամեն գնով հպվել, դիպչել ընտրյալին, որն այդքան էլ դյուրին գործ չէ, հարկավոր է հոծ զանգվածի միջով անցնել և հասնել նրան, դրա համար էլ ընտրյալը տոնի հաջորդ օրն կարող է իր վրա հայտնաբերել բազում քերծվածքներ և կապտուկներ:
Եթե հղի կինը դիպչում է Մերկ տղամարդուն, ապա նրա երեխան կծնվի առողջ, եթե ճապոնացիները դաշտերից բերված հողը շաղ տան Քոնոմիյա տաճարում, ապա տարին կլինի բերքառատ:
Տաճարում տեղի է ունենում մերկ տղամարդկանց մաքրման ծիսակատարությունը, որից հետո բոլորը դուրս են գալիս փողոց շարունակելու տոնակատարությունը, որպեսզի ցուրտ եղանակին չմրսեն, խմում են սակէ և այդպիսով բարձրացնում իրենց տոնական տրամադրությունը:
Փառատոնի մասնակիցները մեկ կամ երկու ժամ վազում են վանքի տարածքով՝ մաքրելով իրենց սառը ջրով նախքան վանքի գլխավոր շենք մտնելը:
Երբ լույսը հանգում է, քահանան ամբոխի մեջ նետում է 100 տուփ ճյուղ եւ երկու 20 սանտիմետրանոց շինջի ճյուղեր:
Տղամարդիկ հրում են միմյանց, որպեսզի բռնեն տուփերից մեկը: Լեգենդի համաձայն՝ ով հաջողության հասնի, տարին նրա համար հաջողակ կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին