«Թաթուլ Ալթունյանի» անվան պետական անսամբլը համերգներ կունենա Ֆրանսիայի մի շարք քաղաքներում
Փետրվարի 28-ից մարտի 29-ը ՀՀ ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող Հայաստանի «Թաթուլ Ալթունյանի» անվան պետական անսամբլը բացառիկ համերգներով հանդես կգա Ֆրանսիայի մի շարք քաղաքներում։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, շրջագայության ընթացքում նախատեսվում է շուրջ 23 համերգ Ֆրանսիայի Բրետանյը, Օքսիտանիա, Նոր Ակվիտանիա, Օվերնյ-Ռոն-Ալպ, Լուարի երկիր և Վալ դը Լուար ռեգիոններում։
«Թաթուլ Ալթունյանի» անվան պետական անսամբլը հանդիսատեսին կներկայացնի հայկական ժողովրդական երգն ու պարը, ազգային նվագարաններն ու տարազները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին