Էական չէ, թե այս իշխանությունները պրո-ինչական են, էական է, որ իրենք անտիհայկական են. Մամիջանյան
«Այս իշխանությունների խնդիրն այն չէ, որ «պրո» են այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի հանդեպ, այլ նրանց կարևորագույն դավաճանությունն այն է, որ նրանք անտիհայկական են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, ՀՀԿ փոխախագահ Արմեն Աշոտյանն իր վերջին հոդվածներում մանրամասն նկարագրել էր մյունխենյան կոնֆերանսի մեջ թաքնված բազմաթիվ խնդիրներ. «Մասնավորապես, փաստացի, ամենայն հավականությամբ Ադրբեջանի պահանջով նորից փոխվեց միջնորդ երկիրը, միջնորդ երկիր, որպես այդպիսին, չմնաց էլ, որովհետև Գերմանիայի կանցլերն ընդամենը կազմակերպեց հանդիպում։ Ինչպես և Ադրբեջանը վաղուց պահանջում էր՝ բանակցային ֆորմատը դարձավ առանց միջնորդների։ Այսինքն, Ադրբեջանի ևս մեկ պահանջ բավարարվեց։ Եվս մեկ անգամ վերահաստատեմ՝ էական չէ, թե այս իշխանությունները պրո-ինչական են, էական է, որ իրենք անտիհայկական են»։
Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությանը, Հ. Մամիջանյանը ասաց. «Իմ տեղեկություններով, եթե Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ տանի Սահմանադրությունը փոխելու գործընթացը, ապա, բացի այն ամենից, ինչը հիմա քննարկվում է քաղաքական դաշտում, ինչը քաղաքական դիսկուրսի մաս է կազմում, Սահմանադրության մեջ ներառվելու է, այսպես կոչված, արտաբլոկային փիլիսոփայություն։
Այսինքն, սահմանադրական մակարդակում ՀՀ-ին արգելվելու է անդամակցել որևէ ռազմաքաղաքական դաշինքների։ Եթե ճիշտ չեն իմ տեղեկությունները, իշխանությունները կարող են հերքեն։
Ոչ միայն կորսվելու են, ջարդվելու են գործող անվտանգային երաշխքիները, այլ նաև Սահմանադրության մեջ ֆիքսվելու են նրանց նոր տարբերակների կերտման հնարավորությունը, թեպետ դրա քաղաքական, աշխարհաքաղաքական կապիտալը, մտավոր ունակությունները գործող վարչակազմը չունի։
Փաշինյանն ամբողջ աշխարհում բանակցում է իր աթոռի պահպանության մասին։ Որ ուժը կտա իր իշխանության, աթոռի պահպանության երաշխիքներ, դրա թելադրած ամբողջ շարադրությունը կներառվի պայմանագրում, որը, բնականաբար, կհամընկնի Ադրբեջանի ուլտիմատումների հետ։ Սա է իրականություն։ Այլ բան ակնկալել այս գործընթացից, իմաստ չունի»։
Հ.Մամիջանյանը նշեց, որ նոր պատերազմի հավականությունը ՀՀ պարագայում միշտ եղել է բարձր, պարզապես առաջ նոր պատերազմները կանխվում էին անհամաչափ պատասխաններով ագրեսոր Ադրբեջանին, իսկ հիմա ՀՀ պաշտպանության նախարարությունը մեղավոր է ճանաչում հայ զինվորին։
«Դա է փոխվել։ Վտանգի առկայությունը միշտ նույնն է եղել, դրան հակազդելու կազմակերպիչներն են փոխվել, դարձել են անատամ մարդիկ, որոնք բացառապես իրենց իշխանությունը պահպանելու մասին են մտածում, այլ ոչ թե հայրենիքը պահպանելու»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Արձանագրենք, որ որքան ուշացնում ենք Նիկոլին հեռացնելը, այնքան շատանում են մեր կորուստները
- Մյունխեն-2024. Հայաստանը՝ որպես թյուրքական աշխարհի մաս. Աշոտյան
- Մարկեդոնով՝ Մյունխենում Օլաֆ Շոլցի մոդերատորությամբ Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին
- Փաշինյանը Հայաստանը վերածել է գեոպոլիտիկ բոմժի. Աշոտյան
- Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպմանը
- Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան