Գարիկ Գալեյանին քիչ անց կստենտավորեն
Փետրվարի 23-ին ինֆարկտ ախտորոշմամբ «Աստղիկ» ԲԿ տեղափոխված Գարիկ Գալեյանի վիճակը կայունացել է, նրան նախապատրաստում են վիրահատության։
«Ես հիմա հիվանդանոցի ճանապարհին եմ, քիչ անց արդեն նրան կբարձրացնեն վիրահատարան, պետք է ստենտավորեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանի կինը՝ տիկին Աստղը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը գտնվում է տնային կալանքում։ Դատարանը վերջին նիստի ժամանակ չփոխեց խափանման միջոցը, ինչի հետևանքով Գալեյանը տևական ժամանակ չի կարողանում այցելել որդու շիրիմին՝ Եռաբլուր։
«Երբ վերջին դատական նիստից հետո տուն եկանք, խոսել անգամ չէինք ուզում, շատ հուսալքված էինք, ոչ թե իրանց տված կալանքից, որը օրինաչափ չէր ամեն դեպքում, այլ ավելի շատ Եռաբլուր այցելելու արգելքից։
Գրեթե երկու օր փակված՝ իր մեջ մտորումների մեջ էր Գարիկը ու միաժամանակ ձեռքը կրծքավանդակին էր, ասում էր՝ հոգուս ցավն ա։
Երբ հիվանդանոցում հարցրեցին, թե ինչի շուտ չէիր գալիս, պատասխանեց. «ես ապրելուս համար կռիվ չեմ տալիս, ես ամաչում եմ, որ իմ տղեն չկա, ես պիտի գնամ բժշկի, ասեմ ինձ փրկեք»։
Այ էս օրի հասցրեցիք, ստահակներ, վերից վար բոլոր քպ-ականները ու ձեզ գլխիկոր ծառայող դատական համակարգը բոլորդ ստանալու եք ձեր պատիժը, դուք հավերժ չեք»,-ամուսնու հիվանդանոց տեղափոխվելուց հետո գրել էր տիկին Աստղը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները՝ Գալեյանի մասին. Մարդուն հասցնում են ինֆարկտի
- Գարիկ Գալեյանի առողջական վիճակը ծանր է, «ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
- Գարիկ Գալեյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չփոխվեց
- Գալեյանը դատարանում հայտնեց՝ չի ընդունում մեղադրանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան