ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի հրաժարականի դիմումի մասին.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանը 2024 թվականի փետրվարի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»․
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որի ընթացքում վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտարարել էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հրաժարականի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Պապոյանը կնշանակվի էկոնոմիկայի նախարար
- Որոշողը ես չեմ. ՔՊ-ական Գևորգ Պապոյանը՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան