Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման. Տիգրան Ավինյան
«Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ կա 254 դիմում»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը։
Նրա խոսքով՝ կա քաղաքապետի որոշման 154 նախագիծ ու 25 որոշում, և քաղաքացիները ծանուցվել են վճարումների վերաբերյալ:
Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ պետք է պարզել, թե ինչքան պետք է վճարվի բնակիչներին և հավելեց.
«Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Այս ամբողջ նախաձեռնության տրամաբանությունն կայանում է նրանում, որ կոնդեցիներն իրենց իրավունքները կարողանան առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով իրենց փաստացի սեփականությունն իրավական առումով սեփականություն չէր համարվել»։
Մուրադյանը հայտնեց, որ Կոնդ թաղամասում, ըստ գոտիականության` կադաստրային արժեքը 1 քմ համար կազմում է 214 և 139 հազար դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Ձեր այդ հայտարարությունից հետո կպարզվի, որ բոլորում դարերով ապրել են, բայց խոսում ենք քոլիկների մասին. Ավինյան
- Ադրբեջանը ֆիլմ է նկարել, որտեղ երևում են նկարահանումներ Երևանում, Կոնդի թաղամասում․ Պողոսյան
- Կոնդ թաղամասում կանցացվի մշակութային փառատոն