Ծաղկաձորում շուրջ 10 հա անտառային տարածք ոչնչացվել կամ էլ ոչնչացման եզրին է․ Ղազարյան
Գոյություն ունեցող անտառները պետության բացառիկ սեփականություն են, սակայն ինչպե՞ս են այժմ վարվում պետական սեփականության հետ։ Անտառագետ, ՇՄ նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը Panorama.am-ի հետ զրույցում վերհանեց անտառային ոլորտում առկա մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են անտառների մասին իրական և ճշգրիտ պատկերների արտացոլմանն ու անտառահատումներին։
Մասնագետը, մասնավորապես, բարձրաձայնեց մի խնդրի մասին առ այն, որ անատառածածկ տարածքները 1990թ․-ի անտառային քարտեզներից դուրս են բերվում ՝ շինարարություն իրականացնելու նկատակով։Խնդիրը հատկապես սուր է Ծաղկաձորում։
«1990թ․-ի անտառային քարտեզներից դուրս են հանվում անտառներնու դնում ՝ շինարարության տակ։ ՇՄ նախարարությունն էլ դրական եզրակացություն է տալիս։ Սա նվազագույնը պաշտոնական դիրքի չարաշահում է։ Հիմա ընթացիկ նման աշխատանքներ են գնում Ծաղկաձորում։ Նախորդ իշխանությունների մասով, որոնց ներկայացուցիչներից ոմանք սեփականացրել էին անտառածածկ տարածքները, մեծ աղմուկ բարձրացրեցին, եթե դուք դա պարսավանքի եք ենթարկում, ապա ինչու եք հիմա նույնը շարունակում։ Ինչպես է ստացվում, որ հիմա մենք աչքներս փակում ենք այն բանի վրա, որ այդ հողերը դառնում են սեփականություն։ Պետական մակարդակով անտառային հողերը փոխվում են համայնքային հողերի, որից հետո ՝ մասնավոր սեփականություն են դառնում։
Հիմա, որ գնաք Ծաղկաձոր, ՇՄԱԳ փորձաքննությամբ կան տրված բազմաֆունկցիոնալ շինարարության մի քանի տարբերակներ, որոնք անմիջապես ընկնում են անտառածածկ տարածքների վրա։ Ստացվում է՝ ոչ ոքի այս խնդիրները չեն հետաքրքրում։ Պետական անտառն այսօր աչքափակությամբ տրվում է մասնավոր հատվածի, իսկ ՇՄՆ-ն դրական եզրակացություններ է բաժանում և այդ տարածքներում էլ շինարարություններ է գնում։
Հիշեցնեմ նաև, նախորդ տարի, Սամվել Ալեքսանյանի աղջկան պատկանող տարածքում մեծ ճանապարհ էին բացում անտառի միջով , որը սեփականաշնորհված էր, սա ընդամենը մեկ օրինակ է։ 2018-ից մինչև հիմա Ծաղկաձորում շուրջ 10 հա անտառային տարածք կամ ոչնչացվել կամ էլ ոչնչացման եզրին է։Այս խնդիրներն ուղղակի հնարավոր չէ չտեսնել։ Ինչպե՞ս է հնարավոր չտեսնել զանգվածային անտառների ոչնչացումը»,- հավելեց նա։
Արբանյակային լուսանկարները տրադրել է Այսեր Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անօրինական շինություններ և այլ գործընթացներ Սևանա լճի տարածքում, ինչո՞ւ է խախտվում օրենքը
- «Երբ գողը տանից է լինում», Տավուշի «շնչահեղձ» լինող անտառները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան