Քաղաքական 14:52 26/02/2024 Հայաստան

Այն հաղթանակները, որոնք Փաշինյանն ու նրա ոհմակը նվիրել են Ադրբեջանին, ամբողջ մասշտաբով օգտագործելու են. Ադիբեկյան

1992թ վականի փետրվարի  26-ին տեղի է ունեցել Խոջալուի ռազմական հենակետի վնասազերծման գործողությունը։   Խոջալուն այն 5 կրակակետերից մեկն էր, որտեղից ինտենսիվ կրակ էր բացվում շրջափակված Ստեփանակերտի ուղղությամբ: 1992թ. փետրվարի 26-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը հակառակորդին սանձելու համար ստիպված էին դիմելու վճռական միջոցների:

Այսօր Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այլ պաշտոնյաներ այցելել են Խոջալու, իսկ Բաքվում կանգնեցված «հիշատակի հուշարձանին» ծաղիկներ են խոնարհվել։ Ադրբեջանական լրատվամիջոցներում քարոզչական բնույթի նյութեր են տարածվում, բնականաբար, ներկայացնելով իրենց կեղծ թեզերը։

Նախկինում  հակահայկական քարոզչության ցանկացած նման փորձ արժանանում էր շատ լուրջ պատասխանի՝ փաստարկված ու փորձագիտական շրջանակների կողմից հստակ նյութեր, լուսանկարներ հրապարակելով։ Նախկին իշխանությունների տարիներին բազմաթիվ նախագծեր ու նախաձեռնություններ էին իրականացվում այս ուղղությամբ, այդ թվում՝ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող՝ 1987-1992թթ. Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող «Սովորական Ցեղասպանություն» նախագիծը, որի փաստագրական բազան ներառում էր արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ և տեսանյութեր, տուժածների և ոչ միայն ականատեսների վկայություններ, դատական գործընթացների և քրեական գործերի նյութեր, միջազգային կազմակերպությունների և փորձագետների զեկույցներ և գնահատականներ, մամուլի հրապարակումներ։

Այսօր ադրբեջանական քարոզչությանը դեռևս որևէ հակադարձում չկա։

«Ամբողջ հակադարձելու ռեսուրսակազմը ժամանակին մենք տվել ենք, դրանից ավելի ոչինչ ասելու չունենք։ Մարդիկ, որոնք առասպելը դարձրել են ազգային գաղափարախոսություն, դրա դեմը պետք է պայքարել միայն փաստերով, ուրիշ ելք չկա։

Իսկ ինչո՞ւ այսօրվա Հայաստանի տեղեկատվական դաշտը չի հակադարձում։ Հարցի հասցեատերը ես չեմ, դիմեք այսօրվա ՊՈԱԿ կոչեցյալին,  թող նրանք պատասխանեն՝ ինչու չեն զբաղվում իրենց ուղիղ գործառույթներով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։ 

Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, նրա խոսքով, նրանք այն հաղթանակները, որոնք «Փաշինյանն ու նրա ոհմակը նվիրել են Ադրբեջանին», իհարկե, ամբողջ մասշտաբով, լիարժեք ծավալով օգտագործելու են․ «Բա էլ ինչի համար են այդքան զոհ տվել, ծախս արել։ Այսօրվա համար։ Բա մարդիկ եկել, հասել են Խոջալու, ևս մեկ անգամ Խոջալուն չօգտագործե՞ն մեր դեմ»։

Խոսելով Խոջալուի ռազմական հենակետի վնասազերծման գործողության մասին՝ Արմինե Ադիբեկյանն ասաց.  «1991 թվականի նոյեմբերից Ստեփանակերտը գտնվում էր շրջափակման մեջ։ Բոլոր հայաբնակ բնակավայրերը մեկուսացված էին միմյանցից։ Ստեփանակերտում արդեն սով էր սկսվել։ Ստեփանակերտում բնակվում էին նաև Բաքվի փախստականները, «Օղակ» գործողությունից տարհանված հայերը։ ««Օղակ գործողություն» ֆիլմում մանրամասն պատվում է  դրա մասին։

Բացի դրանից, որ Ստեփանակերտը շրջափակված էր, բոլոր շրջապատող բարձր կետերից  Ստեփանակերտը ռմբակոծվում էր։ Բնական է, այս վիճակից դուրս գալ էր անհրաժեշտ։ Այդ շղթայի մեկ օղակը նաև Խոջալուն էր և Խոջալուում ընդամենը վնասազերծելու օպերացիա է տեղի ունեցել։

Բնակչությունը, ադրբեջանական իշխանությունը զգուշացած են եղել, որ սկսվելու է  օպերացիա, բայց մարդիկ որոշել էին այդ մարդկանց մատաղ անել և իրենք այսօր ինչ-որ գործողություններ ծավալել՝ մեղադրելով հայերին ցեղասպանության մեջ, չնայած այդ գործողությունը ցեղասպանական տրամաբանության մեջ չի տեղավորում։

Այնտեղ ադրբեջանցի գրեթե չի եղել, 70-80 տոկոսը թուրք – մեսխեթներ էին, որոնք Ադրբեջանին պետք էլ չէին, բնակեցրել էին ռազմական գործողությունների էպիկենտրոնում հատուկ՝ որպես մատաղացու»։

Արցախի ՊԲ նախկին խոսնակ, գնդապետ  Սենոր Հասրաթյանը  «Ինչու և ինչպես տեղի ունեցան Խոջալվի դեպքերը» հոդվածում գրում է. «Խոջալուի ռազմական հենակայանի վնասազերծման անհրաժեշտությունը ղարաբաղյան հրամանատարությունը հիմնավորեց հետևյալ կերպ.

- Խոջալուի ռազմահենակետի վերացմամբ ղարաբաղյան կողմը  հնարավորություն էր ստանում.

- առաջին` վերահսկողության տակ առնել օդանավակայանը և ապահովել օդային ճանապարհը Արցախի հետ: Իսկ դա նշանակում էր անհրաժեշտ միջոցների և ռեսուրսների ներկրում դրսից.
- երկրորդ` վերցնելով Խոջալուի ռազմակետը, տարածքը մաքրվում էր օմոնականներից, որոնց ներկայությունն անընդհատ խոչընդոտում էր մի շարք շրջանների կապը Ստեփանակերտի հետ, վերացվում է շրջակա հայկական բնակավայրերի վրա վերջիններիս կողմից սպասվող հարձակման վտանգը.
- երրորդ`  քանի  որ այդ ժամանակ Ադրբեջանի մեջլիսը Ստեփանակերտը վերանվանել էր Խանքենդի, իսկ Խոջալուն հայտարարել ԼՂԻՄ մայրաքաղաք, ուստի վնասազերծելով Խոջալուն, նշանակում էր բարոյահոգեբանական մեծ հարված հասցնել ադրբեջանցիներին և նրանց քաղաքական քայլը դարձնել ոչ նշանակալից:

Օպերացիայի մշակման համար պահանջվեց 15 օր, որի ընթացքում համապատասխան աշխատանք իրականացվեց Խոջալուի տեղանքն արտացոլող մանրակերտի վրա, ուրվագծվեց ստորաբաժանումների հարձակման ուղղությունները, նրանց փոխհամագործակցությունը: Նախատեսվեց հարձակումն իրականացնել երեք ուղղությամբ, յուրաքանչյուրում ընդգրկելով մեկ ջոկատ: Նշված ուղղություններն էին` Նորագյուղ, Ասկերան և երկաթուղային կայարան:

Քանի որ օպերացիայի ընթացքում մեր զորքերը խնդիր ունեին բացառապես վերացնել գյուղում ամրացված օմոնական ստորաբաժանումների և ժողճակատային բանդաների հենակետերը և նախատեսված պլանով վերահսկողության տակ առնել Խոջալուի ռազմակայանը, ուստի դեռևս այդտեղ մնացած խաղաղ բնակչության անվտանգ տարհանումն իրականացնելու նպատակով ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության հրամանով Կարկառ գետի հունի երկայնքով դեպի Աղդամ բացվեց տարանցիկ ճանապարհ, ինչի մասին օրեր առաջ տեղյակ պահվեց ոչ միայն տեղի բնակչությունը, այլ նաև Ադրբեջանի ղեկավարությունը: Այս իրողությունն առավել համոզիչ դարձնելու համար դիմենք ռուսական աղբյուրների օգնությանը:  «ԼՂՀ զինված ստորաբաժանումների կողմից Խոջալվի գրավման օպերացիայի անցկացումը Ադրբեջանի համար չի եղել անսպասելի: Այն մասին, որ ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերը կրակակետերի վերացման և օդանավակայանի ապաշրջափակման նպատակով նախապատրաստվում են հարձակման Խոջալուի վրա, ադրբեջանական կողմը առաջին անգամ հեռուստատեսությամբ իրազեկվել է գրոհից երկու ամիս առաջ:

Դրա մասին «Իզվեստիա» թերթում գրել է Ադրբեջանում բավականին հայտնի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը: Իրենց տեղեկացվածության մասին չեն թաքցնում նաև Ադրբեջանի պաշտոնատար մի շարք դեմքեր, այդ թվում` հանրապետության նախագահ Այազ Մութալիբովը: Մոսկովյան «Օգոնյոկ» հանդեսի 1992թ. թիվ 14 և 15-ում տված իր հարցազրույցում նա ընդգծել է, որ «Խոջալվի վրա հարձակումը հանկարծակի չի եղել»: Մութալիբովը, միաժամանակ, նշել է, որ այդ զգուշացումների արդյունքում Խոջալվի խաղաղ բնակչության հիմնական մասը ժամանակին դուրս է հանվել անվտանգ գոտի:

Իսկ այժմ մի քանի խոսք բուն օպերացիայի ընթացքի մասին: Այն բանից հետո, երբ Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը Խոջալվում տեղակայված ադրբեջանական զինյալներից պահանջեց առանց մարտի թողնել դիրքերը և տրամադրված միջանցքով հեռանալ երկրամասի տարածքից, Ստեփանակերտը կրկին նույն ռազմահենակետից ենթարկվեց հզոր հրետակոծության... Այլ ելք չկար: Խոջալվի հարցը մնում էր լուծել ուժի միջոցով...
1992թ. փետրվարի 26-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը հակառակորդին սանձելու համար ստիպված էին դիմելու վճռական միջոցների: Որպես նախազգուշական քայլ` հարվածի գլխավոր ուղղություն ընտրվեց դեռևս 1990թ. հոկտեմբերի 17-ից ադրբեջանական օմոնականների հսկողության տակ գտնվող օդանավակայանը:

Այստեղ ազերիների դիմադրությունը կոտրելուց հետո հայ ինքնապաշտպանները հասան Խոջալուի մատույցներին... Շրջափակման մեջ առնելով ռազմակայանը, այդուհանդերձ ղարաբաղյան զորքերի հրամանատարությունը տակավին մնաց իր բարձրության վրա: Այս անգամ նա ոչ միայն առաջարկեց, այլև գործնականում հնարավորություն տվեց գյուղում մնացած խաղաղ բնակչությանը, այն է` թուրք - մեսխեթներին, անվտանգ դուրս գալ տարանցիկ միջանցքով և շարժվել դեպի Աղդամ... Այստեղ հարկ է ընդգծել, որ այդ տառապյալ ամբոխի առջևից ծպտյալ կերպով ճողոպրում էին Խոջալուի, այսպես կոչված, «ժողճակատային պաշտպանները...» Նրանք, ովքեր ընդամենը ժամեր հետո պետք է դառնային հրեշավոր գործողության հեղինակ... Այդ  օրը տասնյակ թուրք-մեսխեթներ իրենց մահկանացուն գտան Աղդամից 3կմ հեռավորության վրա, այնտեղ` ուր հայ զինվորը պետք է ոտք դներ միայն ամիսներ հետո...

Այդ ոճիրից ընդամենը մի քանի ժամ անց` բավականին օպերատիվությամբ` ադրբեջանական ուղղաթիռով դեպքի վայր հասան նկարահանող խմբեր ու տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նույն օրը և դրանից հետո Բաքվի քարոզչամեքենան սկսեց պարբերաբար աշխարհով մեկ սփռել հայերին վարքաբեկող տեսագրությունների և տեղակատվությունների մի ամբողջ շարք, ըստ որոնց փորձ էր կատարվում Խոջալվում կատարվածը ներկայացնել որպես խաղաղ բնակչության դեմ հայերի կողմից իրականացված ցեղասպանություն»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:00
Գլխներիս պատիժ չբերեինք, որ հետո ստիպված լինեինք մարսել ոճիրը. Տարոն Սիմոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը գրում է. «Մի զարմացեք, երբ հանցագործություն կատարած անձինք (և...
Աղբյուր` Panorama.am
22:52
Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին
Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ, գրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ ...
Աղբյուր` Panorama.am
22:38
Մայր Տաճար էր բերվել հանուն Քրիստոսի առաջին նահատակի մասունքակիր աջը. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն։ «Դեկտեմբերի 23-ին՝...
Աղբյուր` Panorama.am
22:26
Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին: «Նախագահ Քոչարյանը վաղուց չի...
Աղբյուր` Panorama.am
22:06
Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
21:48
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները...
Աղբյուր` Panorama.am
21:30
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը հայտնվել է մայթին
Նախորդ օրը՝ եկտեմբերի 22-ին, ժամը 12։10-ի սահմաններում Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}