
2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառնա 0.25, «պլյոնկայի» համար էլ միավոր կհանվի
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և կից ներկայացված նախագծերը։
ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանի գնահատմամբ, շատ կարևոր նախագիծ են քննարկում, կառավարությունը որոշակի փոփոխություն է առաջարկել նախագծերի փաթեթում։
«Առաջարկվում է 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0,5-ից դարձնել 0,25՝ հաշի առնելով ընդհանուր ծանրաբեռնվածությունը, արարքի վտանգավորությունը։
Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հետագայում պրակտիկայի վերլուծության արդյունքում կդիտարկենք ընդհանուր վիճակը, եթե որոշակի շտկումների կամ փոփոխությունների կարիք լինի ընդահնուր բալային համակարգում , կնախատեսենք»,- ասաց Ա. Սարգսյանը։
Նա հայտնեց, որ երկրորդ փոփոխություն արվում է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի առաջարկով. «Այս պահի դրությամբ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնի խախտման համար նախատեսվում է միան տուգանք՝ առանց տուգանային միավորի, բայց, հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը, ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից այս արարքի կարևորությունը, նախատեսում ենք՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կատարելու պայմաններում սա կառաջացնի 2 տուգանային միավոր։ Այսինքն, առաջին անգամ նախատեսվում է միայն տուգանք, երկրորդ անգամ, եթե արարքը կատարվի, տուգանք և 2 բալ տուգանային միավոր կլինի նախատեսված»։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան