ԲԴԽ-ի 8 մլն դրամանոց ռեպորտաժը նկարահանել է «Շարմ Հոլդինգ»-ը
Բարձրագույն դատական խորհուրդը վերջերս «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. երբ ու ոնց կլինի դրա վերջը» վերտառությամբ ռեպորտաժ էր նկարել, որի համար ծախսել էր 8 մլն դրամ։ Hayastan.news-ը հարցում էր ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդի ղեկավարին, ցանկանալով ֆիլմի բյուջեի մասին տեղեկություն ստանալ։ ԲԴԽ նախագահի տեղակալ Արշակ Վարդապետյանը պատասխանելով հարցմանը հայտնել է, որ այն նկարահանող կազմակերպության տիրույթում է, միաժամանակ հայտնել է, որ տեսանյութը նկարահանել է «Շարմ Հոլդինգը»․
«Բյուջետային միջոցները տրամադրվել են ըստ գնհարցումների արդյունքում հաղթող ճանաչված «Շարմ Հոլդինգ» ընկերության կողմից ներկայացված գնառաջարկի։ Ինչ վերաբերում է գումարի բաշխմանը, ապա հայտնում ենք, որ դա կազմակերպության որոշման տիրույթում է, քանի որ վերջինիս հետ պայմանագիրը կնքվել է վերջնական արդյունքը ստանալու նպատակով, իսկ «Գնումների մասին» ՀՀ օրենսդրության համաձայն՝ կազմակերպության ներսում գումարի բաշխման մասին տեղեկատվություն չի պահանջվում»։
Հարցին, թե ինչպե՞ս են ընտրվել բանախոսները, ԲԴԽ-ից հայտնել են, որ ընտրությունը կատարվել է ըստ ոլորտի և մասնագիտացումների։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ որոշմամբ, դադարել են դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները
- Մելոյանի ահազանգը. ԲԴԽ-ն հրապարակել է ողջամտության և իրավական պետության շրջանակներից դուրս տեսանյութ
- «Հրապարակ». Ինչպես է փաստաբան Կարեն Թումանյանն ընտրվել ԲԴԽ անդամի պաշտոնում