Չեմ մտածել այդ մասին, բայց անհավանական էլ չեմ համարում. Թունյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին
«Ես որպես պատգամավոր, խմբակցության անդամ այդ մասին տեղեկություն չունեմ, ենթադրում եմ, որ խմբակցության մյուս անդամները ևս»,-Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Հայաստան այցի մասին լուրերին։
Հարցին՝ հավանական համարո՞ւմ է նրա այցը, նա նշեց, չի մտածել այդ մասին, բայց անհավանական էլ չի համարում։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք վտանգներ չի տեսնում այս մասով, Թունյանն ասաց. «Ես ինձ դրա մասնագետը չեմ համարոմ, բնականաբար մտածելու տեղքի կարող է լինել, կարող է չլինել։
Ուկրաինայի նախագահը երկրի ընտրված ղեկավար է, և ինչպես մնացած երկրների նախագահները, եթե ինչ-որ հատուկ արգելք չկա, կարող է այցելել Հայաստան»։
Դիտարկմանը, որ սա կարո՞ղ է մեսիջ լինել ՌԴ-ին, քանի որ ամերիկյան կողմն է պնդում Զելենսկու այցը, Բ.Թունյանը նախ ասաց, որ դրա վերաբերյալ պաշտոնական որևէ հայտարարություն չի տեսել․ «Ամեն ինչի մեջ էլ կարելի է հակառուսական երանգ գտնել, եթե փնտրում եք, հակառուսական երանգներ կարող են գտնել Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված, ցանկացած այլ որոշումների հետ կապված։ Քանի դեռ այդ մասին պաշտոնական հայտարարություն չկա, թույլ տվեք չմեկնաբանել»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ-ն արձագանքել է Զելենսկու՝ Հայաստան այցի լուրերին
- Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան