Մեր նահատակների ընտանիքներին ի՞նչ պատասխան ենք տալու. Բագրատ Սրբազան
Մեծ Պահքի երրորդ կիրակին (այս տարի՝ փետրվարի 25) կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32)։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Անառակ որդու կիրակիին քարոզի ժամանակ ասել է. «Անառակ որդին ընտրության առջև էր. խոզանալ և ուղարկվել սպանդանո՞ց, թե՞ չվախենալ վերադառնալ հայրական տուն։
Ազատություն մեր գերյալ եղբայրներին։
Մորթելու տանելիս որքան էլ ճղճղաք ու աղաղակեք, ոչ ոք չի լսելու։
Հանցանքի մեջ մնալու վերջը սպանդանոցն է, դրանից հրաժարվելու վերջը՝ հայրական տունը, վերադարձը, ազնիվ սնունդը։
Շատերը նեղվում են իմ խոսքերից՝ ասելով՝ ինչո՞ւ Սուրբ Գրքի հոգևոր բովանդակության մասին չեմ խոսում ես։ Հոգևոր կյանքը պայքարի մասին է։
Մեր նահատակների ընտանիքներին ի՞նչ պատասխան ենք տալու։
Գնալո՞ւ ենք մեր կորցրածը գտնելու ետևից»։
Քարոզն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Մեզ միայն հաղթանակ է պետք վերածնունդի համար
- Մենք փրկություն ենք սպասում, սակայն սխալ կերպով ենք սպասում. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Տղերք, ես ձեզ մաղթում եմ հաղթանակած ծառայություն
- Մեր մտածումն անընդհատ պիտի լինի վրեժի զգացումը՝ մեր տունը վերականգնելու ձգտումով. Բագրատ Սրբազան
- Հարցնում են՝ ինչո՞ւ Աստված այսպես արեց։ Որովհետև դուք ուզեցիք... Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Այո՛, ես ռևանշիստ եմ
- Արցախի մեր քույրերին ու եղբայրներին հաց ու տաք անկյուն տրամադրելը չէր մեր առաջնահերթ գործը, դա մեր մեղքերի հետևանք է. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան