Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի. Գագիկ Մելքոնյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասի
«Եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշի գալ Հայաստան, ուրեմն պիտի ընդունենք, ի՞նչ խնդիր ունենք մենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Հարցին՝ այդ այցին ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, նա պատասխանեց. «Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի, չի արձագանքի, իր գործն է։ Մեզ մեր երկրի շահերն են հետաքրքրում, մեր երկրի շահերը ոնց մեզ թելադրում է, մենք այնպես էլ պետք է առաջնորդվենք»։
Լրագրողները հիշեցրեցին, որ 44-օրյա պատերազմին Ուկրաինան ֆոսֆորային զենքեր էր ուղարկում Ադրբեջան, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Դուք կարո՞ղ եք ապացուցել, որ դա Ուկրաինան էր տվել։ Իրենք էլ ասում են, որ այդ զենքն եկել է Ռուսաստանից։ Այնպես որ մենք ոչ այնտեղից ունենք հաստատ հիմքեր, ոչ էլ այնտեղից»։
Հարցին՝ հիմա Հայաստանը ՀԱՊԿ-ից դո՞ւրս է գալիս, Մելքոնյանն ասաց. «Ամեն ինչ իր ժամանակին։ Երբ ժամանակը գա, ամեն ինչն էլ կանենք։ Սառեցնելն այն է նշանակում, որ մենք արդեն մեկ տարուց ավելի է ՀԱՊԿ բոլոր հավաքներին չենք մասնակցել»։
Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությանը, թե պետք չէ շտապել, Գ. Մելքոնյանը նշեց. «Լուկաշենկոն շատ բաներ է ասել։ Հիմնական նրա խոսույթն այն է, որ Հայաստանն ո՞ւր պիտի փախչի։
Դե ինքը, այդ երկիրը ճորտի կարգավիճակով ապրում է, մենք չենք ուզում այդ ճորտի կարգավիճակում ապրել։ Մենք ուզում ենք անկախ երկիր դառնալ․ ում հետ ուզենք՝ հանդիպենք, ում հետ ուզենք պայմանագրեր կնքենք ռազմատեխնիկական և այլն»։
Հարցին՝ Հայաստանը մինչև այդ անկախ չէ՞ր, Գ.Մելքոնյանն ասաց․ «Ոչ։ Ռուսաստանից էինք կախված։ Մենք Ռուսաստանի ճորտն էինք, որովհետև Ռուսաստանն էր մեզ ամեն ինչ թելադրում՝ որ երկրի հետ հանդիպենք, որ երկրի հետ չշփվենք, մեր երկրում ով լինի նախարար, նախագահ»։
Հարցին՝ ժամանակին ինքն էլ է ՌԴ-ից «դաբրո» ստացել ՊՆ փոխնախարար նշանակվելո՞ւ համար, Մելքոնյանը պատասխանեց․ «ՊՆ փոխնախարար իրենց «դաբրոյով» չէր նշանակվում։ Մեր պաշտպանության նախարարը նշանակվել է Ռուսաստանի «դաբրոյով»»։
Հարցին՝ Սուրեն Պապիկյանի՞ն էլ, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ոչ։ Երբ որ, ասացի, մենք անկախ ենք, մենք ենք նշանակում մեր նախարարերին»։
Գ.Մելքոնյանն ասաց, որ Հայաստանն ունի այլընտրանքային դաշնակիցներ, օրինակի համար նշեց Ֆրանսիան։
Հարակից հրապարակումներ`
- Չեմ մտածել այդ մասին, բայց անհավանական էլ չեմ համարում. Թունյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին
- Կարծում եմ՝ Նիկոլը պարզապես շտապեց և զգացմունքային հայտարարություն արեց. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործողությունների սառեցման մասին
- ԱԳՆ-ն արձագանքել է Զելենսկու՝ Հայաստան այցի լուրերին
- Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան
- ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
- Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին