Ժաննա Ալեքսանյանը՝ ԶՈւ-ում մահվան դեպքերի մասին. Այս իշխանությունը խլում է մարդկանց զավակների կյանքը, կոտրում ընտանիքներ
«Իմ տպավորությամբ բանակը մղված է երկրորդ պլան, լավագույն դեպքում երկրորդ պլան։ Մեծ ուշադրություն է դարձվում ոստիկանական ուժերի նկատմամբ, բայց բանակում նույնիսկ կյանքերի կորուստները չեն անհագստացնում բանակի ղեկավարությանը»,-Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ նույն օրը ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը: Ավելի ուշ մամուլը գրեց, որ նա սպանվել է ծառայակցի կողմից։
Փետրվարի 12-ին ծառայակցի կողմից սպանվել է ԵԿՄ անդամ Գոռ Ասատրյանը։
Այս դեպքերը Զինված ուժերում 2024-ին արձանագրված միակ դժբախտ դեպքերը չեն։
Զորացրման օրը՝ հունվարի 13-ին ձնահյուսի տակ մնալու հետևանքով մահացել էր զինծառայող Բենիամին Մանուչարյանը։
«Կառավարության ղեկավարի, պաշտպանության նախարարի անուշադրության, անգործության հետևանք են մահվան այս դեպքերը։ Նույնիսկ մահվան մեկ դեպքի պարագայում նրանք պետք է ամեն ինչ անեին՝ կանխարգելելու դրանք։ Ներքին Հանդում դեպքերը. վստահաբար կարող եմ մեղադրել հայկական կողմին այդ դեպքերը չկանխարգելելու համար, դիրքերը չկահավորելու, պաշտպանական միջոցառումներ չիրականացնելու համար»,-ասաց նա։
Իրավապաշտպանն ընդգծեց՝ երբեք չենք լսել կառավարության ղեկավարը հրապարակային հանձնարարականներ տա դեպքերի բացահայտման, կանխարգելման վերաբերյալ։
«Իրենք հանգիստ խլում են մարդկանց կյանքերը, ընտանիքներ են կոտրվում, խլում են մարդկանց միակ զավակների կյանքը՝ չկատարելով այն պարտավարությունները, որոնք անհրաժեշտ են այդ մարդկանց կյանքը փրկելու, մահվան դեպքերը կանխարգելելու համար։ Սա առաջին պահանջն է, որ պետք է ներկայացվի այս կառավարությանը։ Երկրորդ խնդիրն անպատժելիությունն է։ Զորամասի հրամանատարին, ուզում է հազար դեպք լինի իր զորամասում, չեն ասում, ՝ էս ի՞նչ է կատարվում քո զորամասում։ Երրորդ խնդիրը դեպքերը չբացահայտելն է։ Քննչական կոմիտեն չի բացահայտում դեպքերը։ Մենք տեսանք, որ ձնահյուսի տակ մնացած Բենիամին Մանուչարյանի դեպքի հետ կապված վարչապետը ելույթ ունեցավ, նույն օրը պաշտպանության նախարարը ելույթ ունեցավ՝ մեղադրելով այդ տղայի ընտանիքին, որ ճնշել են ՊՆ այդ զորամասին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ անամոթ մեղադրանք է, անամոթություն է։ Մեղադրել դեռևս դին հողին չհանձնած զինվորի ընտանիքին, որ իբր ճնշում են գործադրել զորամասի վրա։ Ի՞նչ պետք է փոխվի բանակում այս դեպքում, չի կարող բան փոխվել»,-ասաց
Ժաննա Ալեքսանյանը։
Նա ցավով է փաստում, որ բանակում մահվան դեպքերի նկատմամբ արգելք չկա։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ նախնական վարկածի՝ զինվորը մահացել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից
- Հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական Գոռ Ասատրյանը
- Ներքին Հանդում հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են. Թաթոյան
- Երբեմն կասկածում եմ, որ պաշտպանության նախարարը Պապիկյանն է, որովհետև ինքը չկա, գոյություն չունի. Ժաննա Ալեքսանյան
- Պապիկյանը պարզաբանում է, թե ինչու է զոհվել զինվորը՝ սա չի կարող չունենալ պատասխանատուներ
- Ձնահյուսի տակ մնացած Բենիամին Մանուչարյանը մի քանի օրից պետք է զորացրվեր
- Ժաննա Ալեքսանյան. Կառավարությունը Սուրեն Պապիկյանին ավելի բարձր է դրել, քան բանակն ամբողջությամբ