Պարադոքս.2024 թ հունվարին ՀՀ արդյունաբերությունն աճել է 21 %-ով, բայց էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 6.4%-ով
ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն 2024 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ տնտեսական ակտիվությունը կազմել է 10.7 %։
Նշվում է, որ արդյունաբերությունը աճել է 21 %-ով, շինարարությունը 9.5 %-ով, իսկ առևտրի շրջանառությունը՝ 19.3 %-ով, այն դեպքում, երբ ծառայությունների ծավալն աճել է ընդամենը 4.4%-ով։
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ սպառողական գները նվազել են 0.9%-ով, արդյունաբերական ապրանքներինը՝ 0.3%-ով։
6.4%-ով նվազել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը։
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 78.8%-ով, որից արտահանումը 2.1 անգամ, իսկ ներմուծումը՝ 61.4%-ով։
Հարակից հրապարակումներ`
- Բոլոր ոլոտներում վարկավորման աճ է արձանագրված, բացի արդյունաբերությունից. Դանիել Ազատյան
- ՀՆԱ-ի վրա բացասաբար են ազդել հանքագործական և մշակող արդյունաբերությունները. Հայկազ Ֆանյան
- Հուլիսին պանրի, կաթի, ձվի և տավարի մսի գներն աճել են․ վիճակագրական կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան