Տեղյակ չեմ, տեղեկանամ, քայլեր կձեռնարկեմ․ ՆԳ նախարարը՝ Աննա Հակոբյանին սպասարկող մեքենայի «պլյոնկած» ապակիների մասին
«Անկեղծ, դրանից տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում։ Տեղեկանամ, միանշանակ քայլեր կձեռարկեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ պատասխանելով հարցին՝ տեղյակ է արդյո՞ք, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանին սպասարկող մեքենան թաղանթապատ ապակիներով է։
Հարցին՝ չի՞ խանգարի ընկերական հարաբերությունները Փաշինյանի հետ, Վ.Ղազարյանը պատասխանեց. «Ես իմ ընկերներից ոչ մի անգամ չեմ հրաժարվում»։
«Ձեզ չի կաշկանդելու այդ հանգամանքը և աչք չե՞ք փակելու բոլոր անօրինակությունների վրա», ՆԳ նախարարը պատասխանեց. «Ոչ»։