Պուտինը և Էրդողանը կհանդիպեն Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահների հանդիպումը չի կայանա նախքան Ռուսաստանում նախագահական ընտրությունները, սակայն ամենաբարձր մակարդակով շփումների նախապատրաստման աշխատանքներն արդեն ընթանում են: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա պարզաբանել է, որ «այդ շփումները տեղի կունենան այն պահին, երբ դա լավագույնս կհամապատասխանի երկու նախագահների գրաֆիկներին»։
«Մինչև ընտրությունները Պուտինը բավականին հագեցած և լարված գրաֆիկ ունի, դե պարոն Էրդողանի գրաֆիկը նույնպես շատ լարված է»,- նկատել է Պեսկովը։
Նշենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 15-ից 17-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին