Ռուբեն Մելիքյան. Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է՝ իր բոլոր տխուր հետևանքներով
«Մենք գտնում ենք, որ սա քաղաքական դատավարություն է, Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է՝ իր բոլոր տխուր հետևանքներով»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ դատական նիստի ավարտից հետո։
Նրա խոսքով, իրենց պարտքն ու պարտականությունն էր մինչև դատավորին բացարկ հայտնելը ներկայացնել միջնորդություն, որ դատարանը թույլ տա Արմեն Աշոտյանին մեկնել Եվրոպա՝ Մասնակցելու ԵԺԿ համագումարին։
«Քաղաքական գործիչ չլինելով՝ ես լավ պատկերացնում եմ ԵԺԿ համագումարի կարևորությունը, որը տեղի է ունենում մի քանի տարին մեկ։ այնտեղ Հայաստանի շահերի ներկայացումը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու համար։ Ամենայան հարգանքով մյուսների նկատմամբ՝ հաշվի առնելով Աշոտյանի փորձը, Աշոտյանը կարող էր լավագույնս ներկայացնել Հայաստանի շահերն այնտեղ»,-ասաց Մելիքյանը։
Նա նշեց, որ հաջորդ նիստի մեկնարկին բացարկ են ներկայացնելու դատավորին. «Կան հիմքեր պնդելու, որ դատավորն անկողմնակալ չէ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան