Թայֆաբազություն ու դիլետանտիզմ. ամեն ուր, ամեն տեղ, ամեն բնագավառ ու ամեն շրջանակ. Սարհատ Պետրոսյան
ճարտարապետ-քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը լուսանկար է հրապարակել ու գրել.
«Այս նկարի ողբերգության համար պատասխանատու են շատերը, ճարտարապետական կրթության, ճարտարապետների պալատի, հանրային կառավարման ներկա ու ապագա բազմաթիվ աշխատողներ ու այլ ներգրավված անձինք։ Ինչպես չեն կարող լինել բժիշկ-բժշկուհու կամ իրավաբան-թարգմանչի վեց ամսյա կուրսեր, ապա նույն կերպ չի կարող լինել ճարտարապետ-գծագրողի վեց ամսյա կուրսեր։
Երկար ժամանակ կարծելով, որ մեր բնագավառում (ու առհասարակ երկրում) խնդիրները սերնդային են, ամեն օր հասկանում եմ, որ դրանք շատ ավելի խորքային են։ Թայֆաբազություն ու դիլետանտիզմ. ամեն ուր, ամեն տեղ, ամեն բնագավառ ու ամեն շրջանակ (այդ թվում և իմ անմիջական մասնագիտական շրջանակում)։ Միգուցե կարելի էր անցնել սրա կողքով, սրճարանում կամ գրասենյակի սրճելի հրճվել, կամ մեկ այլ ընկերական-մասնագիտական չատում «տժժժալ», բայց սա գնում ու խորանում է։ Նման մակերեսային դրսևորումներն անդառնալի են լինելու...
Նախորդ շաբաթ աչքովս ընկավ նաև Հայաստանի լավագույն մեդիա հարթակներից մեկի լավագույն լրագրողին հարցազրույց ա տալիս մեկն ու ներկայանում, որպես մասնագետ՝ քաղաքային պլանավորող։ Մեկ այլ երկրում կամ իրականությունում նման դեպքերում որակավորում տվող ԲՈՒՀ-ն ու արտոնագիր տվող ճարտարապետների պալատը, ինչ որ քայլեր կանեին։ Բայց քանի որ նշածս թայֆաբազությունն ու դիլետանտիզմը նաև այնտեղ են բուն դրել, ապա մնում է, քչփչալ մի տեղ ու վատամարդ չլինել, կամ վատամարդ լինել ու նման գրառումներ գրել։ Ես միշտ նախընտրել ու նախընտրում եմ երկրորդը...
Հ.Գ. - Սկսած 2004 թվականից քաղաքային խնդիրներում հանրության ներգրավվածության ջատագով լինելով, հիմա էլ գտնում եմ յուրաքանչյուր ոք կարող է կարծիք հայտնել ու հարցազրույց տալ, բայց որպես մասնագետ կարող են հանդես գալ միայն մասնագետները՝ անկախ այն փաստից թե ինչ մասնագետ են»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան