Գարիկ Գալեյանի պաշտպանը պահանջում է անհապաղ արտահերթ դատական նիստ նշանակել
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին Panorama.am-ին ասաց Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
«Նոր միջնորդություն ենք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ, քանի որ իր առողջական վիճակն ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի հետ, մասնավորապես չի կարողանում այցելել որդու շիրիմին՝ «Եռաբլուր»։
Միջնորդությունն էլեկտրոնային տարբերակով ներկայացրել ենք դատարան՝ անհապաղ արտահերթ դատական նիստ նշանակելու վերաբերյալ։ Հուսով ենք՝ հնարավորինս արագ կնշանակվի դատական նիստը»,- նշեց Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց, որ Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառված է նաև 2 միլիոն դրամի չափով գրավը, ներկայացված միջնորդությամբ պահանջում են փոխվի խափանման միջոց տնային կալանքը, թողնվի վարչական հսկողության, որպեսզի ցանկացած ժամանակ կարողանա այցելել «Եռաբլուր»։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը փետրվարի 23-ին ինֆարկտ ախտորոշմամբ «Աստղիկ» ԲԿ է տեղափովել։ Այսօր ավելի վաղ Գարիկ Գալեյանի կինը՝ տիկին Աստղը, Panorama.am-ին ասել էր, որ ամուսնուն այսօր պետք է ստենտավորեն։
Վահան Հովհաննիսյանն ասաց, որ Գարիկ Գալեյանն արդեն վիրահատվել է, վիճակն այս պահին կայուն ծանր է։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության հատկանիշով և թմրամիջոց օգտագործելու կասկածանքով։ Դատարանը նրա նկատմամբ կիրառել է գրավ՝ 2 միլիոն դրամի չափով, տնային կալանքը։
Հարակից հրապարակումներ`
- Գարիկ Գալեյանին քիչ անց կստենտավորեն
- Փաստաբանները՝ Գալեյանի մասին. Մարդուն հասցնում են ինֆարկտի
- Գարիկ Գալեյանի առողջական վիճակը ծանր է, «ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
- Գարիկ Գալեյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չփոխվեց
- Գալեյանը դատարանում հայտնեց՝ չի ընդունում մեղադրանքը
- Աստղ Գալեյան. Ամեն ինչ կատարվում է սևացնելու մեզ՝ զոհված զինծառայողների ծնողներիս
- Հայրիկի հետ խաղաց մինչև ուշ ժամ. Աստղ Գալեյանը՝ ամուսնու ու կրտսեր որդու հանդիպման մասին
- Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- Գարիկ Գալեյանը՝ դատախազին. Երբևիցե եղե՞լ եք Եռաբլուրում
- Վաղը կկայանա Գարիկ Գալեյանի գործով դատական նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան