Այդ կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության հանցավոր անտարբերության պայմաններում, շարունակում է «եփվել». Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանն ամեն տարի այս օրերին տեղական և միջազգային լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ է ունենում արցախյան առաջին պատերազմի օրերին Իվանյան (նախկին Խոջալու) բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Մինչև 2018 թվականը Հայաստանում այս թեմայի հետ կապված բավականին աշխատանք է տարվել` ֆիլմերից մինչև միջազգային կառույցներում հսկայական իրազեկման գործընթաց, սակայն այս իշխանությունների օրոք հակազդման գործառույթը հետին պլանում է, իսկ Ադրբեջանը, ով աշխարհին հայտնի է իր ցեղասպան քաղաքականությամբ, մեղադրական սլաքները մեր ուղղությամբ հրելու անխոչընդոտ դաշտ է մտել:
Խոջալու բնակավայրը կրակակետի, իսկ սեփական ժողովրդին` որպես վահան օգտագործող Ադրբեջանը Հայաստանին ցեղասպանության մեջ մեղադրելու համար Ակնա (նախկին Աղդամ) բնակավայրի հատվածում, Խոջալուից հեռացող խաղաղ բնակիչների մի մասին սպանեց` սկզբում ներքաղաքական գործընթացներում օգտագործելու, իսկ հետագայում` հայերին ցեղասպանության մեջ մեղադրելու համար:
Այդ կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության կրավորական, հանցավոր անտարբերության և հակազդման բացակայության պայմաններում, շարունակում է «եփվել»»։
Հարակից հրապարակումներ`
- «Սովորական ցեղասպանություն». Բաքվի հայերի ջարդերի 34-րդ տարելիցն է
- Խոջալու. Պատերազմում զոհված ճշմարտություն
- Մութալիբովը պատճառ ուներ հերքելու իր նախկին հարցազրույցը Խոջալուի մասին
- Չնայած պատերազմական իրավիճակին` հայերը բարյացակամ էին վերաբերվում Խոջալուի բնակիչներին. Ռուս լրագրող
- Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում իրականացվելու են մի շարք միջոցառումներ
- Քաղաքագետ. «Սովորական Ցեղասպանություն» ֆիլմաշարը` «ադրբեջանցիներին ձեռք մեկնելու և սովորեցնելու մի փորձ է»