Արմեն Աշոտյանի գործով դատական նիստերն աստիճանաբար վերածվում են Սանտա Բարբարայի սերիալին` սկսել են ու չեն ավարտվում․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Արմեն Աշոտյանի գործով դատական նիստերը աստիճանաբար վերածվում են Սանտա Բարբարայի սերիալին` սկսել են ու չեն ավարտվում:
Տուժող (ների) երկար փնտրտուքը ոչինչ չի տալիս` չկա, բայց դա չի խանգարում իշխանությանը` Արմենին դատարանում պահելու և գործը օդում կախելու համար:
Բավականին ծանր է դատական նիստի այն մասնակիցների համար, ովքեր դեմքի լուրջ արտահայտությամբ պետք է գան նիստերին ու ձև տան, թե տեղյակ չեն, որ Արմենը քաղբանտարկյալ է:
Եթե Աշոտյանը նստած չլիներ այս նիստերը շատ նման կլինեին կոմեդիայի ժանրին, սակայն այն, որ Արմենն արդեն 8-9 ամիս է նստած է` տեղին ունեցողն ավելի շատ ողբերգություն է հիշեցնում»:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է՝ իր բոլոր տխուր հետևանքներով
- Աշոտյան. Արձանագրենք, որ որքան ուշացնում ենք Նիկոլին հեռացնելը, այնքան շատանում են մեր կորուստները