Ադրբեջանի վարչախումբը Ստեփանակերտում ապամոնտաժել է Շարլ Ազնավուրի հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը հայտնում է.
«Ադրբեջանի վարչախումբը ապամոնտաժել է Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարևանությամբ գտնվող Շարլ Ազնավուրի հուշարձանը, որը կանգնեցվել է անվանի երգչի 100 ամյակի կապակցությամբ 2022 թվականին:
Ստորև լուսանկարներում՝ Շարլ Ազնավուրի հուշարձանը և այդ նույն վայրը այս տավա հունվար ամսին: Ավելի վաղ ապամոնտաժվել են գրող Հակոբ Հակովյանի, ազգային բարերար Ալեք Մանուկյանի, ռուսական համայնավար առաջնորդ Ալեքսանդր Մյասնիկյանի, սովետական զինվորականներ Ադմիրալ Իսակովի, Անատոլի Զինևիչի, Քրիստաֆոր Իվանյանի և այլոց հուշարձանները: Ապամոնտաժվել է նաև Արցախի Հերոս Աշոտ Ղուլյանի հուշարձանը՝ Ստեփանակերտի նույնանուն պուրակում: Համացանցում հրապարակվող նյութերից տեղեկանում ենք նաև, որ վանդալիզմի են ենթարկվում արցախյան ազատամարտում զոհվածների գերեզմանները»:
Հարակից հրապարակումներ`
- Քարվաճառի շրջանում Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ
- Ադրբեջանի վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը․ Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակ
- Ադրբեջանի կողմից վանդալիզմի դեպքեր՝ Ստեփանակերտում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան