Ահազանգ. Մարտունու նորակառույց ԲԿ-ի սալիկները թափվել են շտապ օգնության մեքենայի վրա
Մարտունու՝ նորակառույց ԲԿ-ի պատերի սալիկները մոտ մեկ ու կես շաբաթ առաջ պոկվել են ու ընկել շենքի կողքը կայանած շտապ օգնության ծառայության մեքենայի վրա։ Գեղարքունիքց ստացած տեղեկությունները Panorama.am-ին փոխանցեց «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Անուշ Պողոսյանը։
«Անգամ վնասել են մեքենան։ Սարսափելի է պատկերացնել, ինչ կլիներ, եթե այդտեղով մարդ անցներ»,-ասաց Ա. Պողոսյանը։
Նա երեկ ֆեյսբուքյան իր էջում հարց էր հնչեցրել.
«Հետաքրքիր է,եթե նորակառույց հիվանդանոցի պատի սալիկները թափվում են կայանած շտապ օգնության մեքենայի վրա, ո՞վ է վնասը փոխհատուցում
ա) ԱՊՊԱ-ն
բ) Գլխավոր բժիշկը
գ)Շինարարը
դ) Կարմիր ժապավենը կտրող նախարարը
ե) Կարմիր ժապավենը կտրող մարզպետը»։
Պողոսյանի խոսքով, մինչ ԲԿ-ի բացումը առողջապահության նախարարությունը շինարարից պետք է պահանջեր բոլոր թերությունների վերացում, բացի այդ շինարարը պետք է պատասխանատվության ենթարկվի անորակ աշխատանքի համար։
«Քաղաքացիների հարկերի հաշվին պետությունը 3.3 մլրդ րամ է տրամադրել շինարարին, որպեսզի որակյալ հիվանդանոց կառուցեն։ Մինչդեռ այդ ԲԿ-ի կառուցման գործով քավության նոխազ դարձրեցին պրոֆեսիոնալ մասնագետներին՝ աշխատանքից ազատեցին փոխնախարարին, ԾԻԳ-ի պետին, որը փայլուն ծրագրերի հեղինակ է։ Ինչո»ւ պատասխանատվություն չեն կրել շինարարը, մարզային իշխանության ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ Մարտունու ԲԿ-ի շինարարության ֆոնին նկարվում էին»,-ասաց Պողոսյանը։
Պողոսյանի խոսքով, սակայն սա Մարտունու ԲԿ-ի ամենալուրջ խնդիրը չէ։ Այսօր նորակառույց ԲԿ-ում հիվանդները թերապևտիկ բուժում են ստանում նկուղային հարկում, իննչը չլիցենզավորված գործունեություն է և անթույլատրելի։
«Թերապևտիկ բուշման համար նախատեսված հարկում, որտեղ հատուկ ճնշումով թթվածնի գիծ են անցկացրել, զբաղեցրել են բժիշկներն իրենց մեծ աշխատասենյակներով։ Սա զավեշտ է, իմ կարծիքով»,-ասաց նա։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Անուշ Պողոսյան. Առողջապահության նախարարի կողմից որս է սկսել պրոֆեսիոնալների դեմ
- Իսկ դու, սիրելի հպարտ մարտունեցի, ըմբռնումով կմոտենաս և կբուժվես նկուղում. Անուշ Պողոսյան
- Գեղարքունիքի մարզպետն ազատել է «Մարտունի բժշկական կենտրոն»-ի տնօրենին, ապա նույն օրը կրկին նշանակել նույն պաշտոնին
- Որևէ սկանդալ չի հասունանում Մարտունու բժշկական կենտրոնի վերաբերյալ. Անահիտ Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան