Ես որևէ մտավախություն, մտահոգություն չունեմ. Ավանեսյան
«Գործի մանրամասներին տեղյակ եմ այնքանով, որ քննչական մարմինների կողմից մեզ ներկայացվել էր Մհեր Բիշարյանի պաշտոնի կասեցման որոշում, այս պահին նրա պաշտոնավարումը կասեցված է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի ձերբակալության մասին հարցին։
Նա նշեց՝ ուրախ է, որ դատարանը որոշում է կայացրել կալանքի միջնորդությունը չբավարարել։
Ենթադրյալ չարաշահման շրջանում Անահիտ Ավանեսյանը եղել է առողջապահության փոխնախարար։ Նա հայտնեց, որ ինքն այս գործով չի հարցաքննվել։
«Այն, ինչ տեսել եմ որոշման մեջ, ինձ ևս գործի վերաբերյալ հիմնավոր ապացույցներ չեն հանդիսանում։ Բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։
Ներկայացված հիմնավորումներն ու փաստերը լուրջ չթվացին»,- ասաց առողջապահության նախարարը։
Հարցին՝ տպավորություն է ստեղծվում, որ էկոնոմիկայի նախարարությունից հետո առողջապահության նախարարության շուրջ են կոռուպցիոն սկանդալներ հասունանում, մտավախություն չունի՞, որ հաջորդ էտապում իր հետ կապված գործընթացներ սկսվեն, Ավանեսյանը պատասխանեց. «Ես որևէ մտավախություն, մտահոգություն չունեմ»։
Դիտարկմանը, որ Վահան Քերոբյանն էլ չուներ, նա արձագանքեց. «Վստահ եմ՝ չի էլ ունենալու»։
Հարակից հրապարակումներ`
- Նոր պաշտոնազրկում Առողջապահության նախարարությունում
- Առողջապահական տեսչական մարմնի կին պաշտոնյան կալանավորվեց
- Ձերբակալվել է Առողջապահական տեսչական մարմնի վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը
- Անուշ Պողոսյան. Առողջապահության նախարարի կողմից որս է սկսել պրոֆեսիոնալների դեմ
- Անուշ Պողոսյան. Կադրային աղետի ֆոնի վրա առողջապահության նախարարի ամբիցիաները, որի համար վճարում ես դու՝ իմ խաբված ժողովուրդ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան