Արամ Գասպարյան. Ով է նրանց երկու թևի տակ ձմերուկ դրել, որ այսպես հոխորտում են
Փետրվարի 29-ին ժամը 17։00-ին Ազատության հրապարակում կկայանա հանրահավաք։ Դրան ընդառաջ «Միասին» շարժման անդամ, Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանն ասաց՝ այդ օրը ներկայացնելու են իրենց քաղաքական օրակարագը, բանակցային գործընթացի արդյունքները, ապագա կառավարման մասին ծրագրերը։
«Մենք կներկայացնենք, թե ինչու հենց այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից. Ամեն օրվա նրա գործունեությունը, եթե նկատում եք, բերում է այ համոզման, որ նա սուրէ կապել բոլորիս գլխավերևում»,-ասաց Արամ Գ. Սարգսյանը։
Նրա խոսքով, հնարավոր չէ պատկերացնել մի պետություն, որի ղեկավարն առաջնորդվում է մեկ այլ պետության գաղտնի ծառայությունների երաշխավորություններով կամ հանձնարարություններով։
«Ես իրավունք ունեմ նման բան ասել, քանի որ այդ անձը՝ Նիկոլ Փաշինյանը Մյունխենից վերադառնալուց հետո հանդես չի եկել հաշվետվությամբ ու չի ասել, թե ինչ գործ ուներ վարչապետը կամ պետությունը կառավոող ուժի առաջնորդը գաղտնի ծառայության ղեկավարի հետ հանդիպում անցկացներ Մյունխենում»,-ասաց բանախոսը՝ հորդորելով խորհրդարանական ընդդիմությանը հարցում անել, թե ինչ է պայմանավորվել Փաշինյանը Մյունխենում։
Արամ Գասպարյանը մտահոգություն հայտնեց նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ։
«Ես չգիտեմ, թե ով է նրանց երկու թևի տակ ձմերուկ դրել, որ այսպես հոխորտում են։ Ես ուզում եմ իմանալ, նրանք հաշվարկե՞լ են բոլոր վտանգները, որոնք կախված են պետության ու հայրենիքի գլխին։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք ասում ենք, եթե եթե այս իշխանությունը մի օր ավել մնա, նոր արհավիրք է բերելու։ Մեզ անհրաժեշտ է ժողովրդի աջակցությունն այդ քայլն իրականացնելու համար, առավել ևս մենք ունենք վճռականություն ու բանակցային պայմանավորվածություններ։ Անհրաժեշտէ հենց ամսի 29-ին գալ հրապարակ»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան