Փաշինյանին այդ ներկայացման մեջ վերապահված է հայկական Զելենսկի կամ Սաակաշվիլի խաղալու դերը. Մանուկյան
«Օրեր շարունակ լուրեր են տարածվում, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին այցելելու է Հայաստան, նշվում է օր՝ մարտի 4։ Փաշինյանի գրասենյակից ոչ հերքում են, ոչ էլ հաստատում, ինչը նշանակում է, որ այս հարցում վերջնական հստակություն չկա»,-ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Ըստ նրա, այս փուլում հանրային տրամադրություններ են ստուգվում տարատեսակ օդիոզ ՔՊ-ականներ միջոցով։
«Զելենսկուն բարի գալուստ մաղթելուց, ճորտությունից, ինքնիշխանությունից խոսում է նախկին ու ներկա իշխանությունների մոտ ճորտի պես իրեն պահած, վարչապետի սիրած ներքնաշորային թեմաների հերոս աշխատած մեկը, որը ժամանակին այդ ամենի գծով պատասխանատու է եղել ՊՆ-ում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով, ակնհայտ է որ Զելենսկու այցը Հայաստան ձգտում են կազմակերպել դրսի ուժերը ՌԴ դեմ երկրորդ ճակատ բացելու նպատակով ու Հայաստանի գնով։
«Նիկոլ Փաշինյանին այդ ներկայացման մեջ վերապահված է հայկական Զելենսկի կամ Սաակաշվիլի խաղալու դերը։
Փաշինյանն իր անձնական հաշվարկներից ու շահերից ելնելով՝ Հայաստանը դարձել է մանրադրամ ՌԴ-Արևմուտք, Իրան-Արևմուտք հակամարտության մեջ։ Մեզանում խեղաթյուրվել է ինքնիշխանություն հասկացությունը, այն փոխարինվել է դաշնակիցներից զուրկ, այլոց ձեռքում խամաճիկ դարձած երկրի գաղափարով։
Փաշինյանը նույն բանն է հիմա բերում Հայաստանի գլխին, ինչ բերեց Արցախի գլխին։ Նա անում է նույնը, ինչը Զելենսկին արեց Ուկրաինայի հետ՝ այն վերածելով ավերակների։
Եթե Զելենսկու այցը տեղի ունենա, ապա դա կլինի սադրանք Հայաստանի դեմ, հայ-ռուսական հարաբերություններում կլինի այն անդառնալիության կետը, որից կշտապի օգտվել Ադրբեջանն ու կհարձակվի Հայաստանի վրա։ Բաքուն նման առիթի է սպասում, որպեսզի Մոսկվայի ու Երևանի փչացած հարաբերություններից օգտվի։
Փաշինյանը խաբել է, թե իբր խաղաղություն է բերելու։ Նա ամբողջությամբ տապալվել է իր քաղաքականության մեջ և հիմա բացառապես իր կաշին փրկելու քայլեր է ձեռնարկում մեր երկրի հաշվին։
Խաղաղության և զարգացման հասնելու կարևորագույն նախապայմանը ամբողջական իշխանափոխությունն է, մնացած բոլոր սցենարները Հայաստանի դեմ են, միայն նրա հեռացմամբ է հնարավոր անվտանգություն և պետականության պաշտպանություն ստանալ»,- ասաց Ա. Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկի-Փաշինյան քաղաքական երկվորյակները «դամոկլյան սուր» են իրեց ժողովուրդների համար․ Շարմազանով
- Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի. Գագիկ Մելքոնյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասի
- Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին