Պատահական չէ հենց «Երիտասարդական» մետրոյի մոտ խաղամոլության հետ ասոցացվող գովազդի առկայությունը. Արմենուհի Կյուրեղյան
«Խաղամոլությունը, ինչպես նաև թմրամոլությունը լուրջ անվտանգային խնդիր կարող են առաջացնել և վերահսկողություն ու սահմանափակումները խիստ կարևոր են, բայց կարևոր է նաև ընդունումից հետո դրանց կիրարկման վերահսկողությունը»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ ելույթ ունենալով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Հիշեցնելով, որ նա նախորդ քննարկման ժամանակ խոսել էր «Երիտասարդական» մետրոյում խաղային ոլորտում գործող ընկերության թաքնված գովազդի մասին՝ պատգամավորն ասաց, որ իրեն պատասխանել են, որ գովազդվող ընկերությունը չի զբաղվում խաղերով այլ ծրագրային ապահովում է մատուցում խաղային բիզնեսում գործունեություն իրականացնողների համար։
«Հասկանալի է, բայց այն արդեն ասոցացիաներ է առաջացնում մոլախաղերի հետ և բոլորովին պատահական չեմ համարում հենց «Երիտասարդական» մետրոյի մոտ նման գովազդի առկայություն»,-հայտարարեց Կյուրեղյանը և բացատրեց, որ այդ մետրո երիտասարդներն ավելի շատ են մտնում և ավելի շուտ են տարվում այդ գովազդով։
«Եթե մենք ասում ենք, որ մեկը խաղում է և վարակվում է կողքինը, ապա եթե մենք գովազդում ենք այդ կազմակերպության ծրագրավորման ուղղությամբ հետաքրքրվածությունը, հետևաբար մենք նաև հետաքրքրվածություն ենք առաջացնում նաև խաղամոլության նկատմամբ»-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նախագծով նախատեսում է խաղային ոլորտում ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է, որ կազամակերպիչների տեղեկատվական համակարգերի ծրագրային միջոցների և տվյալների բազայի միացումը խաղային ոլորտների կառավարման մոնիթորինգային կենտրոնին։ Փոփոխությունները թույլ կտան ապահովել, ոլորտի թափանցիկություն, կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողություն, նրանց իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում։
Օրենքի նախագծով արգելվում են օտարերկրյա պետություններում ստեղծված շահումով խաղերի մասնակցություն և դրանց գովազդումը ՀՀ-ում և սահմանվում են մի քանի ոլորտային հասկացություններ, ինչպես նաև սահմանափակումներ, որոնց ներքո հայտնվում են պետական սոցիալական աջակցությունից օգտվողները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան