Վաղն արդեն շնչելու համար հարկ կսահմանեն, որովհետև գիտեք՝ իրենք ասֆալտ են արել. Գեղամ Մանուկյան
«Այս օրերին արհամարհանքի փայլատակում էր արդեն Փաշինյանի կողմից սեփական ժողովրդի նկատմամբ»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Դեռ արհամարհանք, անքաղաքավարություն, որ Փարիզի տիկին քաղաքապետին բարև է ասում կեպիով, ջհանդամը, դա իր պրոբլեմն է, բայց սեփական ժողովրդին դասակարգելով, արտագա աշխատանքին մեկնողներին որոշելով թույլ տալ ասֆալտի վրայով քայլել, թե չքայլել, որոշելով ճանապարհի վրայով քայլել, թե չքայելել, լոկ կարող է թույլ տալ իրեն մեկը, որն արհամարհում է սեփական ժողովրդին, որի ուշք ու միտքը նույն սեփական ժողովրդից հարկ քերելու մեջ է»,- իր խոսքում նշեց Մանուկյանը։
Ըստ նրա, մեր հայրենակիցներին, որոնք լավ օրից չէ, որ գնում են հայրենիքից, ընտանիքից հեռու, սկսում են դասակարգել, որի իրավունքը չունեն։
«Մարդկանց ամեն րոպե կեղեքելու մոլուցքով, ամեն օր նոր շերտեր ավելացնելով... Վաղն արդեն շնչելու համար հարկ կսահմանեն, որովհետև գիտեք՝ իրենք ասֆալտ են արել»,- ասաց Մանուկյանը։
Նա նաև նշեց, որ այսօր աննախադեպ բան է եղել. «Փաշինյանի ընտանեկան թերթը հրապարակում մի լուր, թե ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Հայաստան-Ֆրանսիա համաձայնություն են կնքել հետախուզական տվյալներ փոխանակելու մասին, ու հատկապես Հայաստանը ֆրանսիական կողմին փոխանցելու է Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, ՌԴ մասին հետախուզական տվյալներ։ Սեփական երկրի անվտանգության նկատմամբ ավելի մեծ անպատասխանատվություն՝ դժվար է գտնել։ Հետո հասկացել են կամ պետք էր մի քանի ժամով, լուրն արդեն ջնջված է, բայց լուրն արդեն վանդակից դուրս է թռչել»։
Հարակից հրապարակումներ`
- Արտագնա աշխատանքի մեկնողները հաշվե՞լ են, թե էս ճանապարհների կառուցման արդյունքում իրենք ինչքան պակաս գումար են տալիս ավտոտեխսպասարկմանը. Փաշինյան
- «Խելոք խոսա». Գեղարքունիքում ակցիայի մասնակիցները սուլում են մարզպետին
- Հասնեմ Ռուսաստան, աշխատեմ, բերեմ Նիկոլին վարձ տամ, որ պետական ինքնաթիռով ընտանիքի հետ թռնի՞ չգիտեմ ուր. Գեղարքունիքի բնակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան