Ալեն Սիմոնյանը կարծում է՝ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից
««Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ քննարկումներին չեմ մասնակցել, բայց, կարծում եմ, ճիշտ կլինի, որ իրենք այնտեղից դուրս գան»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազորւյցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ ինքը նման քննարկման չի մասնակցել, կարող է իրավապահների, համապատասխան մարմինների հետ քննարկում եղել է։
Հարցին՝ ինչո՞ւ է կարծում, ոչ ճիշտ կլինի ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից, նա նշեց. «Մենք կպաշտպանենք մեր երկրի սահմանները։
Ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն, դուք վստա՞հ եք։
Մի քանի անգամ ապացուցվել է, որ չպաշտպանեցին, հաճախ նաև ձև արեցին, ամեն ինչ արեցին, որ սահմանները շատ ավելի խոցելի լինեն։ Եկան Լեռնային Ղարաբաղ՝ ի՞նչ արեցին։ Եկան Ղարաբաղ՝ հայ ժողովրդին դուրս ուղեկցեցին, հա՞։ Դա՞ էր պաշտպանելը։ Մի օր էլ գան «Զվարթնոցից» ինձ ու ձեզ ուղեկցեն դո՞ւրս»։
Հարցին՝ իրավական ի՞նչ հիմքով են ռուս զինվորականները կանգնած Ներքին Հանդում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ իրավական հիմքի վերաբերյալ, բայց պետք է ասեմ, որ դա նույնպես քննարկման առարկա է։
Եթե չեմ սխալվում, ինչ-որ ժամանակահատվածում, երբ իրավիճակը լարված էր, այդտեղ ինչ-որ մաս, պատասխանատվության գոտի վստահվել է։ Կարծում եմ՝ այդ իրավական հարցը պետք է լուծենք»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից
- ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ <ԳՏԵԼ Է> ՄԱՐՏԻ 1-Ի ՄԵՂԱՎՈՐԻՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան