Ավելանում են իշխանության պահպանման ծախսերը՝ պարգևատրումից մինչև ճոխություններ, պադավատներ, քարտուղարուհիներ. Ավետիսյան
«Աճում են պլանավորված հարկային մուտքերի ռիսկերը, որոնք հետևանք են տնտեսական անվտանգության անընդհատ ավելացող ռիսկերի և հետևանքների»,-ԱԺ հայտարարությունների ժամին հյատարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը
Նա հայտնեց նաև, որ դրան զուգահեռ ավելանում են նաև պետական իշխանության պահպանման ծախսերը
«Պարգևատրումից մինչև ճոխություններ, պադավատներ, քարտուղարուհիներ և այլ»,- ասաց Ավետիսյանը։
Պատգամավորի խոսքով՝ այդ պատճառով էլ իշխանություններն արդեն համատարած նախաձեռնել է հարկ քերթելու և հարկային տեռորի բացահայտ քաղաքակնություն։
Հայտարարելով, որ հերթը հասել է արտագնա աշխատանքի մեկնողներին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Որևէ մեկը չի ասում, որ հարկ չպետք է վճարել, այն պետք է լինի օրենքով և հարկ վճարելը չպետք է դառնա կեղեքում և հարկային տեռոր»։
Նա նշեց, որ ՌԴ-ի հետ Հայաստանն ունի երկկողմանի հարկումը բացառող պայմանագիր, ըստ որի մի երկրում վճարված եկամտահարկը պետք է ամբողջությամբ նվազեցվի մյուս երկրում հարկվող եկամտահարկից, այսինքը լրացուցիչ եկամտահարկ կարող է առաջանալ եթե աշխատուժի եկամտահարկը բարձր է աշխատուժ ընդունող երկրի եկամտահարկից։
«2013 թվականին կատարված օրենսդրական փոփոխության համաձայն Հայաստանում միացվեցին եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, ձևավորվեց նոր հարկատեսակ՝ եկամտային հարկ անվամբ»,-ասաց Ավետիսյանը և շեշտելով, որ այն այլևս նույնական չէ ՌԴ-ում առկա եկամտահարկի հետ, քանի որ վերջինս չի ներառում պարտադիր սոցիալական վճարները, հավելեց. «Արտագնա Աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացին ՌԴ-ում վճարում է եկամտահարկ 13% դրույքաչափով և դրան գումարված այդ երկրում օրենքով սահմանված սոցիալական վճարները, որը հանրագումարով պակաս չէ մեր երկրում գործող 20%-ից։ ՀՀ իշխանությունները անտեսելով սոցիալական վճարներ վճարած լինելու համգամանքը, կրկնակի հարկում են ՀՀ քաղաքացիներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան