Կոչուբաև. Էս անտերը տնկած, ասում եմ՝ հըլը տեսեք ինչ է գրել մամուլը
«Էս անտերը տնկած, ասում եմ՝ հըլը տեսեք ինչ է գրել մամուլը՚ Աշոտ Փաշինյանն ու դատախազը մտերմիկ զրուցում են»,-Լևոն Քոչարյանի գործով դատական նիստին հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ վեր բարձրացնելով իր համակարգիչը։
Նա նշեց՝ փոխարեն հերքեն, ասեն՝ իրականությանը չի համապատասխանում, այլ բան են ասում։
«Ինձ մոտ տպավորություն է, որ ես խոսել եմ Ձեր խորհրդակցական սենյակում, պատվարժան դատարան։ Էդ ո՞ր ականջը լսեց, որ ես ասել եմ, իրար հետ մտերմիկ զրուցում են, ո՞ւր է այդ ականջը։ Պարոն Ալեքսանյանը մի հատ լավ խոսք ունի, ասում է՝ բերեք մատով կպնենք։ Բերեք կպնենք, էս անտերն էլ տնկած ասում եմ՝ տեսեք ի՞նչ է գրել մամուլը»,-ասաց Կոչուբաևը՝ արձագանքելով հանրային մեղադրողին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. Սա լուրջ խնդիր է նման մեղադրանքը պաշտպանող դատախազների համար
- Կոչուբաևը միջնորդեց վարույթից հեռացնել Արթուր Դանիելյանին