Աղբյուր. Հայաստանն իր գործընկերներին դեռ չի իրազեկել ՀԱՊԿ-ում իր քայլերի մասին
Հայաստանն իր գործընկերներին դեռևս չի իրազեկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առնչությամբ իր քայլերի մասին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է անանուն աղբյուրը։
«Ոչ, գործընկերներից ոչ մեկը բացատրություն կամ իրազեկում չունի»,-հայտնել է լրատվական գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Այսօր Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան հայտարարությունները, ասել էր. «Վարչապետը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի գործունեությանը հանրապետության փաստացի չմասնակցելը, հարաբերությունների սառեցում են նշանակում»։
Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Միևնույն ժամանակ, կազմակերպության քարտուղարությունը հայտնել է, որ Հայաստանից նման հայտարարություններ չեն ստացել։ Վերջերս Երևանը բաց է թողել որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումները։ Մասնավորապես, Փաշինյանը չի մասնակցել Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. ՌԴ-ն հստակություն չունի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հարցում
- Քաղաքագետ. Առաջիկա ընտրություններում Փաշինյանի «զենքն» էլ լինելու է տոտալ հակառուսակսնությունը և ՀԱՊԿ-ն լքելու խոստումը
- Կարծում եմ՝ Նիկոլը պարզապես շտապեց և զգացմունքային հայտարարություն արեց. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործողությունների սառեցման մասին
- ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության հայ անդամները Բելառուս չեն մեկնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան