Վերջը մոտ է պարզապես՝ կամ Փաշինյանի վերջն է մոտ, կամ ՀՀ-ի. Մամիջանյան
«Հայաստանում օդում կախված տագնապ կա ու մի հարց՝ այս ամենի վերջին ի՞նչ է լինելու։ Իրականում վերջը մոտ է, պարզապես կամ Փաշինյանի վերջն է մոտ, կամ Հայաստանի Հանրապետության»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ ՀՀ-ում շատ է քննարկվում սահմանադրական փոփոխությունների օրակարգը, որը, իր համեստ կարծիքով, Փաշինյանը մինչև ավարտը չի հասցնի։
«Բայց, ըստ օդում կախված լուրերի, ըստ իմ տեղեկությունների, այդ գործընթացին շարունակություն տալու դեպքում Փաշինյանը նախատեսում է սահմանադրության մեջ ամրագրել ապադաշինքային տրամաբանություն, այսինքն սահմանադրորեն Հայաստանին արգելել մաս կազմել որևէ ռազմաքաղաքական դաշինքի։ Ճիշտ է դա արդյո՞ք, թե ոչ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ վերջերս շատ քննարվեց Ուկրաինայի նախագահ Զելենսկու այցը Հայաստան, բայց իրեն ավելի շատ հետաքրքրեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հայտարարությունները, որ մոտ ժամանակներս ՀՀ մեծ ու կարևոր բաներ են սպասում, տարածաշրջանի խաղաղություն և այլ։
«Հետևություն անենք արդյո՞ք սրանից, որ դուք նախաձեռնում եք Ուկրաինային տալ միջնորդական առաքելության իրավունք կամ պարտականություն ՀՀ և Ադրբեջանի միջև։
Մեկին մի հատ սմս գրեք, թող գա, ասածներս հերքի կամ հաստատի, չնայած դժվար ձեր ասածներին որևէ մեկը հավատա»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան