Հայրը, և նրա ընկերը սեռական բնույթի գործողություններ են կատարել 2-ից 4 տարեկան սեփական երեխաների նկատմամբ
Փետրվարի 8-ին իրավապահներին հաղորդում է ներկայացվում, որ կասկածներ կան, որ Աբովյան քաղաքի բնակիչ Հայկ Գ.-ն իր սեփական երեք երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության է գնացել ու դեռ ավելին՝ գումարի դիմաց իր երեխաների տվել է կոնկրետ անձի, որն էլ կրկին սեռական բնույթի գործողություն է կատարել:
Արդյունքում իրավապահները պարզել են, որ Հայկ Գ-ն իր զույգ երեխաներին 2022 թվականին ծնված աղջկան և տղային գումարի դիմաց տրամադրել է իր ընկեր Կարենին, որն էլ գումարի դիմաց սեռական բնույթի գործողություն է կատարել: Բացի այդ իրավապահները պարզել են, որ 2018 թվականին ծնված երեխայի նկատմամբ հայրը, և նրա ընկերը ևս սեռական բնույթի գործողություններ են կատարել:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները կալանավորել են երկու տղամարդկանց, կատարվում է քննություն:
Դիմեցինք ՀՀ քննչական կոմիտեին, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ կա նախաձեռնված քրեական վարույթ, որի շրջանակներում երկու անձ կալանավորված է։ Երեխայի լավագույն շահից ելնելով՝ որևէ այլ տեղեկատվություն չի հրապարակվում։
Հարակից հրապարակումներ`
- Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել երեխաների նկատմամբ սեռական բռնության հետ կապված սկանդալի պատճառով
- Մանկապղծության դեպք Արմավիրում. Մոր կողակիցը սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահաս դստեր նկատմամբ
- Երեխաներին «սեռական բռնությունից պաշտպանելու» մասին կոնվենցիան ԱԺ-ում ընդունվեց