Համոզված եմ, որ պաշտպանության ոլորտում Հունաստանի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ կդառնա. Նիկոլ Փաշինյան
«Սա այց է, մեկ կարևոր քայլ, որն էլ ավելի է ամրապնդում Հունաստանի և Հայաստանի միջև գերազանց հարաբերությունները, որոնք գալիս են դարերի խորքից, բայց կարող են էլ ավելի արդյունավետ լինել, նոր մարտահրավերների պայմաններում, հատկապես այս պահին, երբ Հայաստանը ԵՄ աջակցությամբ ձևավորում է հստակ թափանցիկ ինստիտուտներ, որոնք թույլ կտան ներդրումներ ներգրավել»,- Աթենքում Նիկոլ Փաշինյանի հետ ամփոփոիչ ասուլիսում հայտնեց Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Նրա խոսքով, երկրները կառուցողական կերպով համագործակցում են միջազգային կառույցների շրջանակում և Հունաստանը ամբողջովին կիսում է Հայաստանի նախաձեռնությունները պաշտպանելու համաշխարհային մշակութային կոթողների անվտանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում:
Նա հայտարարեց, որ նվիրված են երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության սկզբունքներին և գտնում են, ոո տարաձայնությունները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով։
«Հունաստանը դիվանագիտական տեսանկյունից միշտը ձեր կողքին կլինի՝ Ադրբեջանի հետ ձևավորելու և ստանալու խաղաղության պայմանագիր, քանի որ միայն Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կարող է Հարավային Կովկասում բացել խաղաղության ճանապարհը։ Հունաստանը սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը»,- հայտարարեց Միցոտակիսը։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ այցը կարևոր է հատկապես Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցերը քննարկելու համար։
Նշելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ ծավալվում է կենսագործունեության տարբեր ոլորտներում՝ Փաշինյանն ասաց. «Պաշտպանության ոլորտում մենք ունենք համագործակցության բավականին երկար պատմույթուն և համոզված եմ, որ այդ համագործակցությունն ավելի արդյունավետ կդառնա»։
Փաշինյանի խոսքով, երկու երկրների միջև էմոցիոնալ կապը արտահայտվեց նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին Հունաստանի օգնությամբ։
«Ուրախ եմ, որ առիթ ունենք վերջին 33 տարիների ընթացքում խորացնել նաև մեր միջպետական հարաբերությունները: Եվ ուրախ եմ, որ այդ պատմական խորը համագործակցությունը կարևոր կոմպոնենտ է ստացել` դա համագործակցությունն է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի շուրջ: Հունաստանը Եվրոպական միությունում մեր կարևորագույն գործընկերներից է և մեր հարաբերություններն ընդգծվում են ոչ միայն երկկողմ, այլև ԵՄ շրջանակում, որը մեր ժողովրդավարական բարեփոխումների հիմնական աջակիցներից է: Նաև այդ աջակցության համար ենք շնորհակալ, նաև նրա համար, որ Հունաստանը մասնակցություն ունի Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությանը: Համոզված եմ, որ այս այցի ընթացքում երկկողմ համագործակցության, ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը, տարածաշրջանային ու միջազգային հարցերը քննարկելու առիթ կունենանք: Այս հատվածում կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ խոսքերի համար»,- ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան