Նախագծով նախատեսվում է տնտեսվարողի մոտ հարկային հսկողության ընթացքը բացահայտ կերպով տեսաձայնագրել. Ռուստամ Բադասյան
«Այս նախագծով հնարավորություն է տրվում հարկային վարչարարության ընթացքը և արդյունքների արձանագրումը տեսաձայնագրել»,- ԱԺ-ում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նրա տեղեկացմամբ՝ ՊԵԿ-ը տարբեր հարկային հսկողություններ է իրականցանում հսկիչ գնումների, չգրանցված աշխատողների ստուգումների, դրոշմապիտակների առկայության ստուգումների ուղղությամբ։
«Հաճախ նաև հետագա դատական բողոքարկման փուլում առաջանում է ապացույցների և առհասարակ հարկային մարմինների գործունեության օրինականության ապացուցման հարց, նաև այդ հսկողական միջոցառումների արդյունավետությունը գնահատելու նպատակ, դրա համար այս նախագծով կարգավորումներ են տրված, որով հնարավորություն է տրվում հարկային հսկողության ընթացքը բացահայտ կերպով տեսաձայնագրել, որպեսզի հետագայում թե՛ արդյուանվետությունը ՊԵԿ-ը կարողանա գնահատել, թե՛ բողոքարկման ժամանակ խնդիրներ չառաջանան»,-ասաց ՊԵԿ նախագահը։
Նա հայտնեց, որ փաթեթից դուրս է բերվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում էր, որ տնտեսվարողները պետք է տեսահսկման որոշակի համակարգ իրականացնեն առևտրի իրականացման վայրում։
Հարակից հրապարակումներ`
- Կողային ապակիների լուսաթափանցելիությունը չպահպանելու համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավոր
- Իմ նախարար լինելու տարիներին միայն 110 մլրդ դրամով ԶՈւ-ում ավելացել էին աշախատավարձերը. Սեյրան Օհանյան