Թունելում ոստիկանության զորքերի ավտոբուսը հարվածել է Ford-ին, Opel-ին և երկաթով բարձված Howo-ին
Փետրվարի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոս փողոց՝ ժողովրդին հայտնի՝ «Մանկավարժականի» թունելում բախվել են երկաթե ամրաններով բարձված Howo մակնիշի բեռնատարը, Ford-ը, Opel-ն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված մարդատար ավտոբուսը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցները:Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում , որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը:
Shamshyan.com-ը հատնում է, որ եթե պարեկները արագ չժամանեին և օպերատիվ չձևակերպեին վթարը, մի քանի ժամ Խանջյան փողոցում երթևկությունը վերածվելու էր «աջափսանդալի», սակայն կարճ ժամանակում նրանց հաջողվեց երթևեկությունը կարգավորել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան