Արարատ Միրզոյանը հանդիպել է ԿԽՄԿ նախագահի հետ
ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են.
«Փետրվարի 26-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախորդ տարի սեպտեմբերին ռազմական հարձակման և իրականացված էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանվածների կարիքների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցերը և հումանիտար բնույթի հարցերի շուրջ ԿԽՄԿ հետ համագործակցության շրջանակը:
Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև անհետ կորածների և բռնի անհետացած անձանց ճակատագրերի բացահայտման կարևորությունը՝ վերահաստատելով հայկական կողմի հրապարակայնորեն հայտնած պատրաստակամությունը խնդրո շուրջ համագործակցության վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին»:
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանը Վոլկեր Տյուրկին ներկայացրել է բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման քայլերը
- 245 անձ մասնակցել է հակամարտությունների թողած հոգեբանական հետևանքների վերաբերյալ հանդիպումների․ ԿԽՄԿ
- ԿԽՄԿ. 2023-ին Ադրբեջանում գերեվարված հայերի ու նրանց հարազատների միջև 660 շփում է եղել