ԱԺ-ն կընտրի ՍԴ դատավոր, ՀԾԿՀ և ՄՊՀ նախագահներ
Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստերը: Օրակարգում 28 հարց է: Այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրություն հարցերը։
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Բալայանի թեկնածությունը:
ՀՀ կառավարությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
ՀՀ կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան