Ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուքիայի հետ խաղաղ ապրելուն. Սիմոնյան
«Ուկրաինայի նախագահի այցի վերաբերյալ այս պահին տեղեկություն գոյություն չունի, բայց եթե նման այց լինի, ես կարծում եմ, որ դա կլինի տարածաշրջանային այց, այլ ոչ թե Հայաստան»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցների փոխանցմամաբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։
«Լիահույս եմ, եթե նման այց տեղի ունենա, դրական մի բան կբերի, թեպես մինչ այս պահը հստակ չեմ կարող ասել այց կլինի, թե ոչ»,- ասաց Սիմոնյանը։
Խոսելով Հայաստան-Ադրբեջան բանակցություններին մասին և հիշեցնելով Ալիևի վերջերս արած հայտարարությունը, որ Հայաստանն ունի մեկ ճանապահը՝ կատարել Ադրբեջանի բոլոր պայմանները, Սիմոնյանն ասաց. «Բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային և պահանջ ներկայացնելը ճիշտ հռետորաբանություն չէ։ Առավել ևս՝ մի քանի օրից մենք հանդիպումներց ունենք։
Ժամանակին, երբ բանակցություններ էին տեղի ունենում, Ալիևը մշտապես կրակում էր մեր զինվորների վրա՝ փորձելով ճնշումներ գործադրել։
Ալիևը շրջանառության մեջ դրեց «միջանցք» տերմինը, մենք հետո շատ դժվարությամբ հանեցինք այդ խոսույթը։
Հայաստանը, երբ որոշի, որ իր Սահմանադրության մեջ բան պետք է փոխվի, այն ժամանակ կփոխի»,- նշեց նա։
Ա. Սիմոնյանն ասաց, որ պատրաստ են Ադրբեջանի հետ քննարկել բոլոր խնդիրների լուծումը, քննարկում են այդ հարցերը, չեն տեսնում հարցեր, որոնք կտրուկ իրենց համար անքննարկելի են։
«Բոլոր երկրները պետք է իրար հետ խաղաղ ապրեն, և ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուքիայի հետ խաղաղ ապրելուն։ Եթե այլ տարբերակ կա, որն առաջարկում է որևէ մեկը, պատրաստ էլ չեմ նույնիսկ լսել»,- ասաց ԱԺ նախագահը։
Խոսելով Բաքվում պահվող հայ գերիների մասին՝ նա նշեց. «Բաքվում այժմ մոտավորեպս 25 հաստատված գերի կա` Արցախի նախկին ղեկավարները ներառյալ, բանակցությունները շարունակվում են»։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկի-Փաշինյան քաղաքական երկվորյակները «դամոկլյան սուր» են իրեց ժողովուրդների համար․ Շարմազանով
- Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի. Գագիկ Մելքոնյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասի
- Չեմ մտածել այդ մասին, բայց անհավանական էլ չեմ համարում. Թունյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին
- Զելենսկու խոսքերը՝ Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին ռուս պատգամավորը մանիպուլյացիա է որակել
- ԱԳՆ-ն արձագանքել է Զելենսկու՝ Հայաստան այցի լուրերին
- Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան