Ոսկանյան. Հայաստանի այսօրվա խնդիրները նշանակալի չափով բխում են նրանից, որ ագրեսիվ թշնամիների հարևանությամբ երազում ենք փայլփլուն Դուբայի մասի
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Թշնամական միջավայրում և փաստացի հավերժական պատերազմի տարածաշրջանում, փոխանակ ոտքից գլուխ ռազմականացված և ավանդականության ու արդիականացման համերաշխ միաձուլմամբ մինիմալիստական ոճի հասարակություն և պետություն կերտելու, մենք մեծամասամբ ձևավորել ենք անհագ սպառողականության և անողաշար օպորտունիզմի ու հարմարվողականության «գաղափարներով» տոգորված վերնախավեր, որոնց ընդօրինակում է նաև հանրության մի զգալի հատված։
Հայաստանի այսօրվա խնդիրները նշանակալի չափով բխում են նրանից, որ մեր մահը տենչող ագրեսիվ թշնամիների հարևանությամբ մենք երազում ենք ինչ-որ պայմանական փայլփլուն Դուբայի մասին, որն այստեղ ունենալն անհնարին է, մինչդեռ հնարավոր է կերտել անվտանգ ու ավելորդ փայլից զուրկ պայմանական Սպարտա, որն էլ միայն ունակ կարող է լինել թշնամուն ծնկի բերելու և ապահովելու մեր հարատևությունն ու հզորացումը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան