Մբապեն կընթրի Մակրոնի հետ
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն փետրվարի 27-ին ընթրելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահն անձամբ է Կիլիանին հրավիրել Ելիսեյան պալատ ընթրիքի՝ կապված Կատարի էմիրի Փարիզ ժամանելու հետ։ Ներկա կլինեն նաև ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին և, հնարավոր է, փարիզցիների մի քանի այլ խաղացողներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 25-ամյա Կիլիան Մբապեն համաձայնեցնում է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի վերջնական մանրամասները։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ 25-ամյա ֆուտբոլիստը փարիզցիների հետ նվաճել է 13 գավաթ։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 32 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 180 մլն եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին