Մեղադրանքը սխալմունք է եղել․ Ալեն Սիմոնյանը՝ եղբոր կնոջ գործի մասին
«Ես վստահ եմ, որ մեղադրանքը սխալվել է, իմ բարեկամի վերաբերյալ գործի մասում ժամանակի ընթացքում պարզ կդառնա, որ սխալմունք է տեղի ունեցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով իր եղբոր կնոջ հետ կապված քրեական գործի մասին հարցերին։
Ըստ նրա, անընդունելի է, որ դատարանը որոշում է մանկահասկ երեխու մոր դեպքում խափանման միջոց ընտրել կալանքը այն պարագայում, երբ կան տարբեր միջոցներ։
«Իմացա, որ էլի է նման դեպք եղել, ես ներողություն եմ խնդրում, որ չեմ իմացել այդ մասին: Դատարանի նման որոշումը գնահատում եմ անթույլատրելի»,- ասաց Սիմոնյանը։
Միաժամանակ նա նշեց, որ եթե Հայաստանում մարդիկ մեղավոր են, անկախ նրանից, թե ովքեր են, պետք է կրեն համապատասխան պատիժ։
«Իմ բարեկամին վերագրվող արարքն ապացուցվելու է, որ որևէ ձևով հիմնավորված չէ, հավատում եմ իմ բարեկամի անմեղությանը, բայց նպատակ չունեմ որևէ ձևով խառնվել իրավական գործընթացին և միտք չունեմ խառնվելու։
Բայց ես հավատում եմ, որ նման բան անհնար է, երբ ծանոթացել եմ այն ամենին, ինչը մեղասգրվում է, իմ համոզմունքն ամրապնդվում է»,- ասաց Սիմոնյանը։
Հարցին, այս պատմությունը չի՞ նշանակում, որ թիրախավորվել է, ինչ որ բան է արել, որ Փաշինյանի սրտով չի եղել, Ա.Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ, չի նշանակում։ Եթե վարչապետը կկարծի, որ որպես կուսակցության ղեկավար, երկրի ղեկավար ինքն ինձ ասելիք ունի, մշտապես շփման մեջ ենք, ազնիվ, անկեղծ շփման մեջ ենք։
Իմ և վարչապետի հարաբերությունները ինստիտուցիոնալ հիմքի վրա են, նաև ընկերական հիմքի վրա են։ Նման բան պնդելը նշանակում է չիմանալ մեր հարաբերությունների մասին»։
Դիտարկմանը՝ ընկերներին կարելի է կառավարելի դարձնել, պահել իրենց բռում, ԱԺ նախագահն ասաց. «Դե չէ։ Ես նման եմ մարդու, ում կարելի է վախեցնե՞լ»։
Նա նաև հայտարարեց. «Ինձ ռուսական պրոեկտ անվանելը վերջին հայտարարություններից հետո մեղք է»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանի հարսը՝ եղբոր կինը, ցուցմունք է տվել Աշոտ Հովհաննիսյանի դեմ. 168.am
- Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Ալեն Սիմոնյանի հարսի ու մյուս կնոջ խափանման միջոցը
- Վաղը Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը ազատ է արձակվելու
- Դատախազությունը ստացել է Ալեն Սիմոնյանի հարսին, «Սիներջիի» տնօրենին և աշխատակիցներին կալանքից ազատելու ՔՊ միջնորդությունը
- Տաթև Արցախը՝ Ալեն Սիմոնյանի հարսի մասին. Թույլ տվեք, որպեսզի մայրը լինի իր երկու երեխաների հետ
- Օրենքի առջև հավասար են բոլորը. ՆԳ փոխնախարարը՝ Ալեն Սիմոնյանի հարսի կալանավորման մասին
- Ալեն Սիմոնյանին ՔՊ կուսակցության ներսում շատ սիրում, հարգում են. Էմմա Պալյան
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքի որոշումը բողոքարկվել է