Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Ռուսաստան-Արևմուտք գլոբալ պատերազմը բերում է Հայաստան. Արմեն Ռուստամյան
«Բանակցություն, ըստ էության, գոյություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով, բանակցությունը նշանակում է՝ ամեն կողմը գոնե պաշտպանում է իր շահերը, տեսակետները, բայց իրենց դիտարկումները բերում են այն եզրակացության, որ հայկական կողմն աշխատում է ամեն ինչ անի, որպեսզի բավարարի Ադրբեջանի բոլոր պահանջները, որ հանկարած պատերամզ չլինի, իսկ Ադրբեջանի պահանջները օր-օրի մեծանում են։
Այդ պահանջների վերջը, ըստ քաղաքական գործչի, հայկական գործոնի վերացումն է այս տարածաշրջանից, ինչը հենց Թուրքիայի և Ադրբեջանի ցանկությունն է։
Ա. Ռուստամյանի խոսքով, այս իշխանություններն իրենց քայլերով, պահվածքով, իրավիճակը դարձնում են անանցանելի. «Անցանելի դառնալու համար պետք է փոխենք մեր տեսակը։ Իշխանությունների որդեգրած խաղի կանոններն ամեն ինչ անում են մեր թշնամիներին չգրգռեն ու կարողանան միասին լեզու գտնել։ Իսկ դա պետք է կատարվի մի ճանապարհով՝ մեր ինքնությունից հրաժարվելու ճանապարհով»։
Հարցին՝ իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, նա նշեց, որ այս կործանարար, ինքնաոչնչացման ճանապարհի դեմն առնել հնարավոր է համահայկական լուրջ ճակատ ձևավորելով։
«Այդ ճակատը ձևավորված չէ։ Կձևավորվի, երբ այս ընկալումը շատերի մոտ ձևավորվի։ Այո, ընդդիմությանը կարելի է շատ հարցերում մեղադրել, որ մինչև հիմա չի հաջողվել հեռացնել այս իշխանություններին։ Այս իշխանությունը մեկ փաստարկով այդ քննադատությունների դեմն առնում է՝ ասում է, որ «2021 թվականին մեզ ժողովուրդն ընտրել է, ունենք մանդատ, որը մեզ տալիս է լեգիտիմ իրավունք իրականացնելու այս ամեն ինչը»»,- ասաց Արմեն Ռուստամյանը։
Խոսելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցի մասին, նա նշեց, որ սա ավելի է դժվարացնելու իրավիճակը. «Իբր շատ լավ էր մեր վիճակը, հիմա էլ դառնալու ենք ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմ։ Դա է դառնալու ուղիղ։ Դուրս եկավ այսօր Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Ռուսաստան-Արևմուտք գլոբալ պատերազմը բերում է Հայաստան։ Հասկանում եք, թե դրանից ինչ կբխի։
Արևմուտքը փորձում է ընդլայնել հակառուսական ճակատը։ Եթե պատերազմի մեջ ես Ռուսաստանի հետ, պետք է հակառուսական ճակատն ընդլայնել, հիմա դա ընդլայնվում է մեզանով, Հայաստանով փորձում են ընդլայնել հակառուսական ճակատը, իսկ դա կործանարար է լինելու ՀՀ համար։
Մի օր կարող ենք արթնանալ ու իսկապես տեսնել՝ ընդանրապես այստեղ չկանք, մեր տարածքում կանգնած են Ռուսաստան-Արևմուտք պատերազմը տանող ուժերը, իրենք են թելադրում մեր ով, որտեղ լինելը։ Պետականության կորուստը մեր աչքի առաջ ուղիղ տեսնում ենք։ Հայ ժողովուրդը նման կորուստներ երբեք չի ունեցել, ինչ որ հիմա կարող է ունենալ այս անպատասխանատու պահվածքի պատճառով»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան