Լևոն Քոչարյան. Սա լուրջ խնդիր է նման մեղադրանքը պաշտպանող դատախազների համար
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանին մտահոգում է փաստը, որ կան իր դեմ առաջադրված մեղադրանքը պաշտպանող, այն դատարան բերող դատախազներ։
«Դատական նիստն այս վիճակով, երբ ես այստեղ եմ նստած (մեղադրյալի աթոռին-խմբ.), իսկ ինձ ծեծող ոստիկաններն այնտեղ են նստած (տոըժողի աթոռին-խմբ.), այդ գործը հայտնվում է դատարանում, ու դեռ մի հատ էլ դա պաշտպանող դատախազներ են գտնվում... Տեսնում են, չէ՞, վերջ ի վերջո, ինչքան էլ փորձենք մարդկանց հիմարի տեղ դնել, այս ամեն ինչը պաշտպանող, դատարան բերող, սրա տակ մտնող դատախազներ են գտնվում, սա լուրջ խնդիր է իրենց համար։ Բարոյականության մասին չեմ ուզում խոսել, բոլորը հասկանում են, ինչ է կատարվել»,-դատախազին ինքնաբացարկի միջնորդության մասին իր կարծիքը հայտնեց Լևոն Քոչարյանը։
Նա նշեց՝ բոլորն էլ հասկանում են, թե ինչ է կատարվել, թե դատավորը, թե «տուժողները», թե Արթուր Դանիելյանն ու իր կոլեգան, դատարանի դահլիճում բոլոր նստածները, լրագրողները։
«Բայց այս ամեն ինչի մեջ պետք է շարունակենք իրավական ձև պահել։ Սա է իմ ասածը»,-նշեց Քոչարյանը։
Լուսանկարը՝ Panorama.am-ի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին