Գերազանց գնահատականի դեպքում բրիգադի սերժանտը կստանա 570 հազար դրամ աշխատավարձ. Կարեն Բրուտյան
«Կառավարության նպատակն է զինված ուժերում ներդնել միասնական քաղաքակնության վրա հիմնված համարժեք վարձատրության համակարգ, որի ելակետերն են վարձատրության չափը համակարգի կառուցվածքը և հաստիքները պետք է բխեն բանակի, կոնկրետ գործառույթից և բնույթից»,- ԱԺ-ում ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Նրա խոսքով՝ զինվորական ծառայողները պետք է համարժեք վարձատրվեն։
Փոխնախարարը հյատնեց, որ վերանայվել են զինված ուժերի կառավարչական, կառուցվածքի և հաստիքների վերանայումը, որով կկարգավորվի կառուցավծքի և հաստիքների պատճառահետևանքային կապը։
«Զինված ուժերում հաստիքները տարանջատվում են զինվորական և ոչ զինվորական հաստիքների։ Ոչ զինվորական հաստիքներ են քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական աշխատողների հաստիքները»,- հայտնեց Բրուտյանը և հավելեց, որ ոչ զինվորական ծառայողների վարձատրության համակարգն համարվում է ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի բաղադրիչ։
Նրա խոսքով պաշտպանության համակարգում վարձատրությունը պետք է լինի, մրցակցային՝ մասնավորի միջինից բարձր, որպեսզի հնարավոր լինի երկրում առկա որակյալ աշխատուժը ներգրավել ՀՀ Զինված ուժեր։
«Զինվորական հաստիքները տարանջավում են ըստ մարտական գործառույթների, պլամավորման իրականացմանը և վերահսկմանն անմիջական և ոչ անմիջական մասնակցությամբ»,-հայտնեց փոխնախարարը և հավելեց, որ վարձատրութայն չափը որոշվում է ծառայողների որակավորման աստիճանով և ծառայության ռիսկայնությամբ
Բրուտյանը տեղեկացրեց, որ բրիգադի սերժանտի վարձատրությոյւնը բավարար գնահատականի դեպքում աշխատավարձը կկազմի 418 հազար դրամ, ավի դեպքում 535 հազար դրամ, իսկ գերազանցի դեպքում 570 հազար դրամ։