Կողային ապակիների լուսաթափանցելիությունը չպահպանելու համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավոր
«Առաջարկում ենք ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության դեպքում խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին, կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարվելու դեպքում, սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով և տուգանային 2 միավորի կիրառում»,- ԱԺ-ում հայտնեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ մինչ այդ բալային համակարգ չէր կիրառվում, բայց, հաշվի առնելով չարամիտ վարքագիծը, երկրորդ դեպքի համար սահմանվում է բալային համակարգի կիրառում։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ պատգամավորնեի ատաջրակով կարմիր գծերում կանգնելու տուգանային միվարները 0.5-ից իջեցվել են 0,25-ի։
«Ընդունել ենք «Հայաստան» դաշինքի ներկայացրած բոլոր առաջարկները, որին միացել են նաև ԱԺ հանձնաժողովի բոլոր անդամները։ Գործող կարգավորումներով նախատեսված է, որ եթե տուգանքը նշանակվում է ոստիկանի կողմից, այն պետք է հաստատվի վարչական դատարանի կողմից, և փոխում էին կարգավորումը և սահմանում, որ այն կարող է կայացվի միանգամից ոստիկանության կողմից, սա հանել ենք առաջարկվող կարգավորման փաթեթից»,-հայտնեց փոխնախարարը։
Նա ասաց, որ այն հանվել է, ոչ թե առաջարկների հիմնավորմամբ պայմանավորված, այլ հատվաճական կարգավորում չէին ուզում իրականացնել և այդ կարգավորումը կառավարությունը կբերի Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ներկայացման շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
- Իմ նախարար լինելու տարիներին միայն 110 մլրդ դրամով ԶՈւ-ում ավելացել էին աշախատավարձերը. Սեյրան Օհանյան
- Մեր մոտ այնպիսին փնթի վիճակ է, որ չեն կարողանում կարմիր գիծը դարձնեն կապույտ կամ՝ հակառակը. Տիգրան Քեյան
- Բռնության տարբեր դրսևորումների ու ոտնձգությունների դեմ պայքարը ոչ թե 16-օրյա է, այլ՝ 365. Արփինե Սարգսյան