Կոչուբաևը միջնորդեց վարույթից հեռացնել Արթուր Դանիելյանին
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի ու Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստի ընթացքում հանրային մեղադրողին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Ավելի Ճիշտ՝ վարույթից ազատելու կամ հեռացնելու միջնորդությունը վերաբերում է հանրային մեղադրոց Արթուր Դանիելյանին։ Պատվարժան դատարան, բացարկն այն հարցն է, որ պետք է ունենա երաշխիքներ։ Այսինքն, մինչ ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելը ես պարոն Դանիելյանին հարցեր ունեմ, պատասխանները կարող են փարատել մտահագություններն ու հանգեցնել այս միջոնրդության չներկայացմանը»,-ասաց Կոչուբաևը։
Հանրային մեղադրողն ասաց՝ Քրեական դատավարության օրենսգիրքը նմա հարց ու պատասխանի ընթացակարգ չի նախատեսում, ինչպես նաև ՄԻԵԴ-ը նման չափանիշներ սահմանած չունի, որ բացարկը հարց ու պատասխանի ձևոց պետք է պարզաբանվի։
«Ուստի խնդրում եմ, դատական նիստն իրականացնել Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան։ Որևէ հարցի չեմ պատասխանի, քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը նման բան չի նախատեսում»,-ասաց Ա. Դանիելյանը։
Կոչուբաևն ասաց՝ հարցերին պատասխանելուց հրաժարվելը ոչ իրավաչափ է։
Նման բնույթի պատասխանն ինձ մոտ էլ ավելի խորացրեց ողջամիտ կասկածը և ավելի ամրապնդեց իմ դիրքորոշումը, որ պետք է ներկայացնեմ ինքնաբացարկի միջնորդությունը»,-ասաց Կոչուբաևը։
Նա վկայակոչեց 24news-ի տեսանյութերից մեկը, որտեղ Աշոտ Փաշինյանն ու նույն մեղադրողը դատարանի դահլիճում մտերմիկ զրուցում են։
«Եթե ես հաստատական պնդում լսեի, որ պարոն Դանիելյանը Փաշինյանի ընտանիքի հետ որևէ առնչություն չունի, գուցե ինձ համար դա բավարար երաշխիք լիներ։ Իմ հարցերից մեկն էլ վերաբերում է, թե ինչպես Երևան քաղաքաից ընտրվեց այն դատախազը, որը պաշտպանում էր Աշոտ Փաշինյանի մեղադրանքը։ Լավ, եկեք անաչառ դիտորդից հարցնենք՝ Աշոտ Փաշինյան, Լևոն Քոչարյան և նույն դատախազ».-ասաց Կոչուբաևը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունները քանդում են այն ոլորտները, որոնք, իրենց կարծիքով, կարող են իրենց հակառակվել. Լևոն Քոչարյան
- Հետապնդելու ենք արցախահայերի իրենց հայրենիք վերադառնալու, անվտանգ ապրելու իրավունքը. Լևոն Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին